Այս յուղի շնորհիվ Դուք կունենաք մազերի բավականին լավ աճ…

Գերչակի յուղն արդյունավետ բնական միջոց է մաշկի և մազերի շատ խնդիրների դեպքում: Այս յուղը կարող է այնպիսի խնդիրներ լուծել, ինչպիսիք են յուղոտ մազերը, սպիները, չոր և ճաքճքող շուրթերը և այլն: Գերչակի յուղը նաև կօգնի խտացնել հոնքերը: Պետք է ձեռք բերեք առանց հեքսանի, սառը քամած և օրգանական գերչակի յուղ, այն ամեն գիշեր քսեք հոնքերին: 3 ամսում զգալի բարելավում կզգաք: Գերչակի յուղը կարող եք օգտագործել նաև թարթիչների, հոնքերի մազերի որակը լավացնելու, նաև դրանց ծավալի համար:

Այս յուղը հակասնկային և հակաբակտերիալ բնական հզոր միջոց է: Այն կանխում է սնկերի և բակտերիաների բազմացումը, ամրացնում է մազերը և դադարեցնում է մազաթափությունը: Այն նաև շատ հարուստ է օմեգա-9 ճարպային թթուներով, որոնք շատ հարմար են մազերի, ֆոլիկուլների և շրջակա մաշկի համար:

Մազերի աճը խթանելու համար պետք կլինի երկու կաթիլ գերչակի յուղ: Այն նախ ձեռքերին քսեք, ձեռքերն իրար շփեք և յուղը տարածեք մազերի ամբողջ երկարությամբ: Չափից շատ յուղ չօգտագործեք, դա կարող է մազերն ավելի յուղոտ դարձնել: Գերչակի յուղը կարող եք խառնել կոկոսի յուղի կամ ծիրանի յուղի հետ՝ օգտագործումը պարզեցնելու համար: Գերչակի յուղը շատ արդյունավետ է կելոիդների և այլ ելուստների դեմ, նույնիսկ այնպիսիների, որոնք կոշտանում են, քանի որ այս յուղը կարող է ներթափանցել հյուսվածքի մեջ մի քանի մկանային շերտով:

Այն մաշկը փափկեցնում է և օգնում է վերացնել խնդիրը: Գերչակի յուղը նաև խթանում է արյան սպիտակ գնդիկների արտադրվելը, նվազեցնում է ենթամաշկային հյուսվածքի բորբոքումը՝ օգնելով արագ ապաքինմանը: Առողջ և փայլուն շուրթեր ունենալու համար պետք է գերչակի յուղ օգտագործեք: Մեր շուրթերը զգայուն են արտաքին բաղադրիչների նկատմամբ և հեշտությամբ կարող են ճաքճքել և չորանալ անհրաժեշտ ձևով չսնուցելու դեպքում: Գերչակի յուղը կարող է շուրթերին բնական փայլ տալ, նաև խոնավեցնել և պաշտպանել արտաքին տարրերից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика