Այս բնական միջոցների շնորհիվ կարող եք վերականգնել երիտասարդությունը և տեսողությունը

Այս հզոր տնական միջոցը կօգնի բարելավել տեսողությունն ու ավելի երիտասարդ տեսք ունենալ: Դրա պարտաստման եղանակը շատ պարզ է ու դյուրին, իսկ բաղադրիչները՝ հասանելի: Ավելին՝ այս միջոցը կօգնի նաև կարճատեսության՝ միօպիայի դեպքում:

Այս բնական միջոցը չի առաջացնում ոչ մի կողմնակի բարդություն: Բացի այդ, այն շատ հասանելի է, ուստի յուրաքանչյուր ոք կարող է օգտվել դրա առավելություններից: Աչքերի շուրջը գտնվող մաշկը կդառնա նուրբ ու հարթ, իսկ մազերին քսելու դեպքում կարելի է կանխել մազաթափությունը և վերականգնել մազերի առողջությունը:

Բաղադրությունը.

· 3 պճեղ սխտոր,

· 10 ճաշի գդալ մեղր,

· 200 գրամ կտավատի յուղ,

· 4 հատ կիտրոն:

Պատրաստման եղանակը.

1. Սխտորը մաքրել և մանր կտրատել:

2. Կիտրոնները նույնպես մաքրել ու կտրատել:

3. Սխտորն ու կիտրոնը լցնել ապակյա տարրայի մեջ:

4. Ավելացնել մեղրը և կտավատի յուղը:

5. Բոլոր բաղադրիչները լավ խառնել փայտյա գդալով և դնել խառնուրդը սառնարան:

6. Օգտագործել օրական երեք անգամ՝ ուտելուց առաջ մեկ ճաշի գդալ:

Կիտրոնի ու մեղրի համադրությունն օգնում է բարելավել տեսողությունը: Բացի այդ, այն նաև պաշտպանում է օրգանիզմը վարակներից: Երկու բաղադրիչներն էլ օժտված են հակամանրէային ու հակաբակտերիալ հատկություններով, որոնք նպաստում են առողջության պահպանմանը:

Այս միջոցը բարելավում է մաշկի վիճակը, խթանում մազերի աճը, ինչպես նաև կարգավորում արյան շրջանառությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика