Այսքան ժամանակ անվճար հարդարել եմ տալիս ու իր դստեր եղունգները, իսկ երբ ասացի, որ այլևս պիտի վճարի, նեղացավ ու․․․1
ժամ անց զանգեց սկեսուրս։ Այն տարի, երբ կորոնավիրուսով պայման ավորված համաճարակ եղավ, իսկ ամուսինս էլ ամբողջ օրը
տանն էր ու կարող էր մնալ երեխաների հետ, որոշեցի բաց չթողնել առիթը և մատնահարդարում սովորել:

Մոտ 1 ամսում իմ հարևանուհին կարողացավ սովորեցնել ինձ, ու ես սկեցի քիչ-քիչ աշխատել:Քանի որ մենք 3 տարի առաջ հիփոթե-
քով բնակարան ենք գնել ու ունենք երկու երեխա, կողմնակի գումարը մեզ չի խանգարի: Բացի այդ,վաղուց էի ուզում որևէ արհեստ
յուրացնել:Բնական է, որ սկզբում մեր բոլոր ծանոթներին ու բարեկամներին հրավիրում էի անվճար մատնահարդարում անելու:
Ես փորձ էի ձեռք բերում,իսկ նրանք էլ գոհ հեռանում:Մի քանի ամսից հմտացա,շատ նյութեր գնեցի, նույնիսկ մշտական հաճախորդ-
ներ հավաքեցի: Բայց այս ամենի մեջ կար մի մեծ «բայց». սկեսուրիս և տալերիս աներեսությունը:Մինչ վերջերս ես ստիպված էի ամ-
սա-կան երկու անգամ հարդարել նրանց երեքի եղունգները: Երեխաներս դպրոց են հաճախում, խմբակներ, պարապմունքների, ա-
ռանց այն էլ շատ ժամանակ չունեմ:

Շաբաթական մի կերպ մի քանի անգամ 2 ժամ եմ ազատում, որպեսզի հաճախորդներիս բաց չթողնեմ: Բայց հանուն սկեսուրիս կամ
տալերիս երբեմն ստիպված էի լինում մերժել նրանց: Ստացվում էր, որ ծախսում եմ ժամանակ, նյութեր, բայց փոխարենը գումար չեմ աշխատում:Համբերությանս բաժակը լցվեց այն ժամանակ, երբ կրտսեր տալս եկավ 13 տարեկան դտսեր հետ ու ասաց.
-էսօր աղջիկս ընկերուհու ծնունդին է հրավիրված: Քեռակին ջան, երկու հաճախորդ ունես:

Ես հարդարեցի երեխայի եղունգները, տալիս կանչեցի սենյակ ու ասացի, որ նրա համար ժամանակ չունեմ: Ու առհասարակ, այլևս
թող չգան ինձ մոտ, որովհետև էլ անվճար մատնահարդար չեմ աշխատելու:Տալս բռնեց դս տեր ձեռքից ու արհամարհական հեռա-
ցավ: Ու ի՞նչ եք կարծում: 1 ժամ չանցած զանգեց սկեսուրս, ինձ անպատվեց ու կոպտեց՝ անվանելով ժլատ ու ծույլ: Բայց որ արդեն 1
տարուց ավել նրանց համար այդքան անվճար գործ եմ արել, ոչ մեկ չհիշեց:
Ամուսինս իմացավ ողջ պատմությունը, բայց ոչինչ չասաց: Երևի չի ուզում ավելի սրել իրավիճակը:Արդեն մի շաբաթից ավել նրանք
ոչ զանգել են, ոչ եկել, իսկ ես միայն ուրախ եմ: Ինչիս է պետք շփումն այն մարդկանց հետ, ովքեր ինձ միայն շահագործում են:
