Այստեղ ավելի կարևոր է Փաշինյանի տակտիկան, որով նա փորձում է աղմկահարույց պաշտոնանկություններով երկարացնել իր անձնական իշխանության կյանքը…չի ստացվի․ Արման Աբովյան նոր աղմկահարույց ֆեյսբուքյան գրառումը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր փորձերը՝ շեղել մարդկանց խեղաթյուրելով իրականությունը և իր թիմակիցներին հերթով «փուռը» տալով։

Այսօր քավության նոխազ դարձավ թերևս ամենա«չսիրված» ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա-խարարի մասին պատմելն ավելորդ է․ բոլորս լավ գիտենք, թե ինչպես այս անձնավորությունն արեց ամեն ինչ, որպեսզի նսեմացնի ազգային և հոգևոր գործոնը կրթության մեջ, փաստացի իրականացնելով ծրագրեր, որոնք պետք է մեր երեխաներին դարձնեին՝ անդեմ, անհավատ, անհայրենիք, անսեռ և անհոգի ինչ-որ բիոզանգված։

Սակայն հիմա այդ մարդու մասին չեմ ուզում խոսել, չնայած ինքն ունի իր մեղավորության մեծ բաժինը ազգային խայտառակության մեջ։Այստեղ ավելի կարևոր է Փաշինյանի տակտիկան, որով նա փորձում է աղմկահարույց պաշտոնանկություններով երկարացնել իր անձնական իշխանության կյանքը։

Կարող եմ վստահ ասել միայն մի բան։

Չի ստացվի, վստահ ասում եմ, չի ստացվի, քանզի այն բուրգի գլխին, որն ուղղակի ոչնչացրեց երկիրը, կանգնած է հենց Նիկոլ Փաշինյանը, հետևաբար ամենագլխավոր մեղավորը և պատասխանատուն հենց ինքն է»։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика