Դժվար թե զարմանաք, եթե ասենք, որ մաքուր արյունը՝ ամբողջ օրգանիզմի առողջության գրավականն է:
Սակայն հաճախ մեր անոթների պատերին առաջանում են խոլեստերինի և աղի նստվածքներ:Հայտնի է, որ անոթները ամբողջ օրգանիզմին թթվածին են մատակարարում:
Իսկ դա նշանակում է, որ անոթների և երակների խցանումները կարող են հանգեցնել բազմաթիվ հիվանդությունների:Ահա շատ պարզ և հասանելի միջոց՝ անոթները մաքրելու համար:
Պատրաստելը շատ հեշտ է, սակայն արդյունքը ուղղակի հրաշալի է:

Սխտորով և կիտրոնով թուրմ
Վերցրեք միջին չափի 4 գլուխ սխտոր, բաժանեք պճեղների և մաքրեք:4 կիտրոնը լավ լվացեք և կտրատեք՝ առանց կեևը հանելու:
Նախապատրաստած կիտրոնն ու սխտորը աղացեք կամ մանրացրեք բլենդերով:Խառնուրդը լցրեք 3լ բանկայի մեջ և տաք ջուր ավելացրեք: Փակեք կափարիչով և պահեք մութ տեղում՝ 3 օր:
Ամեն օր խառնեք բանկայի պարունակությունը:3 օր անց քամեք թուրմը, հեղուկը պահեք սառնարանում հերմետիկ բանկայի մեջ:
Ընդունեք թուրմը օրական 3 անգամ՝ կես բաժակ չափաբաժնով, ուտելուց 20 րոպե առաջ: Կուրսի տևողությունը 40 օր է:Թուրմը կարելի է պահել 6-7 օրից ոչ ավել:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։
