Ամուսինս ցանկանում է, որ իր մայրը մեզ հետ ապրի, բայց․․․Գուցե և կոպիտ հնչի, բայց ես նրան այս պարագայում որպես բեռ եմ
ընդունում։Կարծում եմ՝ գրառմանս համար շատերը կքնն ադատեն ինձ, ինչ թաքցնեմ, ես ինքս էլ ամաչում եմ սեփական մտքերիս
համար, բայց չէ որ սրտիս չեմ կարող թելադրել։

Հենց որ պատկերացնում եմ, թե մեր ընտանիքին ինչ է սպասվում մոտակա ժամանակներում, ուզում եմ լացել։ Կարծում եմ, ինձ մոտ
դեպրեսիա է սկսվում։Ամուսնացած եմ գրեթե 13 տարի, ունենք երկու երեխա։ Եվ ես, և ամուսինս աշխատում ենք։Սկեսուրս արդեն
մի քանի տարի է, ինչ հիվանդ է։ Վաղուց արդեն ունի արթրիտ և շաքարային դիաբետ։ Քանի որ ունի ավելորդ քաշ, դժվարությամբ է
տեղաշարժվում բնակարանում։
Նա միայնակ է ապրում, այդ պատճառով էլ կնեցաղային դժվարությունների առաջ է կանգնել։ Սկեսուրիս համար դժվար է ուտելիք
պատրաստելը, մաքրություն անելը։ Ամեն շաբաթ մենք ենք նրա համար մթերք տանում, ես տունն եմ մաքրում, մի քանի օրվա ուտե-
լիք պատրաստում, աղբն ենք գցում։ Մենք արդեն սովորել ենք, որ շաբաթվա մեկ օրը նվի րում ենք նրան։Անկեղծ եմ ասում, սիրում
եմ սկեսուրիս, հարգում եմ նրան, ամեն ինչ ի սրտե եմ անում։

Ժամանակին նա էլ մեզ է շատ օգնել։ Երեխա ներիս հետ էլ է մն ացել, երբ նոր էի սկսում աշխատել, եղել է, որ օգնել է ֆինանսապես։
Խնամքի ու օգնության, նաև գումարի հարցում երբեք չեմ մերժի նրան, բայց ահա չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ
պիտի միասին ապրենք։ Ամուսինս օրեր առաջ ասաց,որ շուտով լրացուցիչ ախատանք է վերցնելու, որպեսզի երեխաներին կարողա-
նանք սպրոտի տալ, արդեն ավելի ուշ կվերջացնի գործը ու էլ չենք կարողանա գնալ իր մայրիկի տուն։

Բացի այդ, երկուսս էլ հասկա-նում ենք, որ շաբաթ ական 1 անգամ գնալը էլ բավա րար չէ․․․Ամուսնուս էլ եմ հասկանում, բայց նաև
պատ կերացնում եմ, թե որքան է փոխվելու մեր ընտանիքի կյանքը։ Մեր տանը երկու ննջասենյակ կար, մեկը կիսել ենք, դարձրել եր-
կուս, որ երեխաներս յուրաքանչյուրն իրենց սենյակը ունենան։ Հիմա ստացվում է, որ երկուսով պիտի քնեն մի փոքր սենյակում, որ
մյուսը տրամադրենք տատիկին։ Բացի այդ, ստիպված եմ լինելու ամեն օր աշխատանքից հետո զբաղվել նրա խնամքով։
Գուցե և կոպիտ հնչի, բայց ես նրան այս պարագայում որպես բեռ եմ ընդունում․․․
