Ամուսինս ցանկանում էր պատժել ինձ, դրա համար ամուսնալուծվելուց հետո խլել է երեխաներիս․․․Բայց ուզում եմ մի բան ասել

Ամուսինս ցանկանում էր պատժել ինձ, դրա համար ամուսնալուծվելուց հետո խլել է երեխաներիս․․․Բայց ուզում եմ մի բան ասել։ Գա
ղտնիք չէ, որ շատ տղամարդիկ ամուսնալուծվելուց հետո գրեթե դադարում են հայր լինել երեխաների համար, լավագույն դեպքում
հանդիպում են նրանց հետ շաբաթական 1-2 անգամ:Ինձ համար ամուսնական կյանքի վերջին տարիները սարսափի էին վերածվել:

Իմ առաջին հղիությունը պլանավորված էր, իսկ ահա երկրորդը՝ անսպասելի, ինչպես իմ, այդպես էլ ամուսնուս համար: Երբ իմացա,
որ կրկին մայրանալու եմ, առաջնեկս ընդամենը 1 տար եկան էր: Ես ծնողներ չունեմ, միայն ավագ քույրս է իմ մտերիմ հարազատը:
Երբ կասկածում էի, արդյոք արժե ունենալ երկ րորդ երեխային,քրոջս ու սկեսուրիս խորհուրդները լսելով՝ որոշեցի չհրաժարվել նրա-
նից:

Ի վերջո, երեխան Աստծո պարգև է, ու մեղավոր չէ,որ մեզ համար անհարմար պահի է եկել մեր կյանք:Բայց որդուս ծնունդը դարձավ
իմ ու ամուսնուս հարաբերությունների վերջը:Ես ու ամուսինս սկսել էինք վիճել ամեն օր,անգամ օրական մի քանի անգամ: Ամուսինս
զարմանում էր, թե ինչու եմ բողոքում, չէ որ հանգիստ նստած եմ տանը երկու երեխաների հետ, նույնիսկ չեմ աշխատում: Նրա կար-
ծիքով ամեն ինչ հանգիստ ու հանդարտ էր:Երբ գանգատվում էի, սկեսուրս կրակի վրա յուղ էր լցնում.

-Տղաս չարչարվում է, որ դուք ոչ մի բանի կարիք չունենաք, չես աշխատում, առոք-փառոք ապրում ես, ինչի՞ց ես դժգոհ:

Բայց սկեսուրս միայն նախատում էր, ոչ մի օգնություն նրանից չեմ ստացել: Հաս ավ մի կրիտիկական պահ, երբ հասկացա, որ այլևս
չեմ դիմանում այս ամենին: Պատմեցի քրոջս, նա էլ տեսնելով իմ վիճակը՝ խոստացավ, որ ինձ կօգնի, եթե ամուսնալուծվելու որոշում
կայացնեմ:Հայտնեցի ամուսնուս, որ մտա դիր եմ բաժանվել: Նա առանձնապես դեմ չէր դրան:

Սակայն եղավ անսպասելի մի բան. դատ արանը երեխաներին ամուսնուս մոտ թողնելու որոշում կայա ցրեց, իսկ ես նրանց միայն
հանգստյան օրերին տեսնելու իրավունք ստացա: Ամուսինս ինձանից ունևոր է, ունի տուն, բիզնես, բնական է, որ դատարանը նման
վճիռ պիտի կայացներ:Սկզբնական շրջանում քույրս ինձ իր տուն կանչեց: Մի քանի ամիս ապրեցի, ուշքի եկա:

Կիրակի օրերը գնում էի երեխաներիս մոտ:Նախկին ամուսնուս սկեսուրս է օգնում, պահում երեխաներին: Ակնհայտ էր, որ նրանք
շատ են հոգնում, հատկապես սկեսուրս: Դե դա զարմանալի չէ, քանի որ իր տարիքի կնոջ համար դժվար է մանկահասակ երեխանե-
րին խնամելը: Նրանք ընթացքում սկսեցին ակնարկել, որ երեխաներին կարող եմ մի քանի օրով տանել իմ տուն, իսկ ես ասացի, որ
չունեմ նման հնարավորություն:

Քույրս ամուսնու հետ է ապրում, հո երկու երեխա ներին չեմ տանի իրենց տուն: Հետո քրոջս ամուսնու հիմնարկությունում աշխա-
տան-քի անցա, առանձին տուն վարձեցի ինձ համար, շարունակում եմ ամեն շաբաթ հանդիպել երեխաներիս, ալիմենտներ վճարել:
Օրեր առաջ սկեսուրս արդեն ուղիղ ասաց, որ թույլ է տալիս՝ երեխաներին տանել հետս, իսկ ես էլ ասացի, որ այդ դեպքում չեմ կա-
րողանա աշխատել, ինձ այսպես ավելի հարմար է:

Գուցե մեղադրեք ինձ, բայց խղճի խայթ չեմ զգում: Երեխաներս գիտեն, որ ունեն մայրիկ, ով աշխատում է, որ իրենց կարողանա տա-
նել զբոսնելու, խաղալիք գնել, գիտեն, որ ունեն սիրող մայրիկ, ով կհասնի ամեն պահի, եթե նրանք տխուր են կամ հիվանդ: Երբ մի
քիչ մեծանան, գուցե և մտափոխվեմ, բայց այս պահին ոչինչ չեմ փոխի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика