Ամբողջ բուժ. անձնակազմը լացակումած աչքերով վերջին օրորոցայինն էր երգում մահացող փոքրիկի համար․․․Փոքրիկի մահը շա-
տերի համար կյանքի սկիզբ էր դառնալու։Համացանցը ցնցել է երիտասարդ ծնողների օրորոցայինը, որոնք վերջին անգամ երգում են
իրենց մահացող դստեր համար:
Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Այովա նահանգում: 21 ամսական Քարոլինի ուղեղը մահա ցել է ապրիլի 22-ին՝ 5 օր շարունակ պարա-
գրիպի բարդացման դեմ պայքար մղելուց հետո: Երբ բժիշկները հայտարարել են, որ երեխայի կյանքը փրկել չի հաջողվի, ծնողները
որոշել են նրա օրգանները հանձնել կարիքավորներին:

Տեսանյութում 29-ամյա մայրը, 32-ամյա հայրն ու հիվանդանոցի ողջ անձնակազմը փոքրիկին ճանապարհում են դեպի վիրահատա-
րան, որտեղ նրա օրգանները կհեռացվեն՝ կյանքեր փրկելու համար:Հայտնի է, որ երեխայի սիրտը նվիրվել է մեկամյա տղայի, լյարդը
կփոխպատվաստվի մեկամյա աղջկա, իսկ երիկամները կփրկեն 41-ամյա կնոջ կյանքը:
Վերջին օրորոցային. մայրն ու հայրը երգում են իրենց մահացող փոքրիկի համար,ում օրգանները կյանքեր կփրկեն Քարոլինի վշտա-
ցած մայրը մխիթարվում է այն գիտակցումով, որ իր երեխան մեծ ժառանգություն է թողել. «Ես այնքան երախտապարտ եմ, որ Քա-
րոլինի հիշատակը կարող է ապրել:

Մենք ցնցված ենք այն աջակցությամբ, որ ստացել ենք հիվանդանոցի անձնակազմից ու մարդկանցից՝ ամբողջ աշխարհից: Հաճելի
է իմանալ, որ մեր փոքրիկ աղջիկը ոգշնչել է շատերին»:Վերջին օրորո ցային. մայրն ու հայրը երգում են իրենց մահացող փոքրիկի հա-
մար, ում օրգանները կյանքեր կփրկեն
Վերջին օրորոցային. մայրն ու հայրը երգում են իրենց մահացող փոքրիկի համար, ում օրգանները կյանքեր կփրկեն։Մայրը նաև կոչ է
արել հետևել իրենց օրինակին և հնարավորություն տալ հեռացող հարազատներին՝ փրկել կյանքեր:
