Աղջկաս դասարանցին դպրոցից հետո գալիս է մեր տուն ու մնում մինչ ուշ երեկո…Այդքանից հետո դեռ ինձ էլ մեղադրում են։Այլևս
չգիտեմ՝ թե ինչ անեմ: Դպրոցից հետո ամեն օր մեր տուն է գալիս դստերս համադասարանցին, մնում է մեր տանը մինչ քնելու ժամը:
Դժվար չէ աղջկան հասկանալը. ցերեկները միայն ավագ քույրն է տանը, բայց նա էլ իր գործերն ունի:

Իսկ մեր տանը դասերն է անում ընկերուհու հետ, խաղում, այստեղ իրեն համեղ կերակրում են:Պիտի խոստովանեմ, որ մենք մեծա-
հարուստ չենք, ու անգամ երբ մի հոգի ավելանում է, մեր բյուջեի վրա ազդում է: Բացի այդ, դստերս համար ամեն օր պաղպաղակ,
կոնֆետ կամ որևէ այլ քաղցրավենիք կամ մի համեղ բան եմ գնում,բնականաբար, ստիպված եմ հիմա այդ ամենից երկուական գնել:
Վերջերս մի խմբում գրել էի այս մասին, խորհուրդ հարցրել, բայց այնտեղ ինձ այնքան վիրավորեցին:
Գլխավոր մեղադրանքն այն էր, որ ինձ անվանում էին ժլատ, իբր երեխան շատ չի ուտում, իսկ ես ափսոսում եմ մի կտոր հացը:Հետո
սկսեցին նշել, որ խորհրդային շրջանում սովորական բան էր որևէ մեկի դուռը թակելն ու ջուր ուզելը: Իսկ քեզ ոչ միայն ջուր կտային,
այլև հյութ կամ կոմպոտ: Այո, համաձայն եմ, նամն բան ես էլ եմ հիշում, բայց նաև հիշում եմ, որ մենք հաճախ էինք գնում մեր ընկեր-
ների տանը խաղալու, բայց հենց որ ուտել էինք ուզում, շտապում էինք տուն:

Մեր ծնողները մեզ այդպես էին սովորեցնում:Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էր մայրս բացատրում, որ շատ հաճախ չի կարելի գնալ
որևէ մեկի տուն: Երբեմն հյուր գնալը՝ նորմալ է, շաբաթական մի քանի անգամ՝ ոչ:Աներեսությունը երբեք ոչ մեկին դուր չի եկել: Ու
ինչ էլ որ ուզում են գրել համացանցում, միևնույնն է, վստահ եմ, որ եթե իրենք էլ հայտնվեին իմ փոխարեն, նույնպես ուրախությու-
նից չէին թռչկոտի:

Ու ասեմ ավելին, քննադատել պետք է ոչ թե ինձ, այն էլ նրա համար, որ չեմ ուզում պահել ուրիշի երեխային, այլ այդ աղջնակի ծնող-
ներին, որ չեն կարողանում հոգ տանել հարազատ դստեր մասին,որպեսզի վերջինս առավոտից երեկո չմնա օտար մարդկանց տանը:
Մի՞թե նորմալ է, երբ քո երեխային կերակրում է օտար կին,նրա հետ դասեր անում, լսում՝ թե ինչ է արել դպրոցում:Երբվանի՞ց է ճիշտ
համարվում այն, որ քո երեխայի պատասխանատվությունը կարող ես գցել նրա համադասարնցու մոր վրա… Երբեք չեմ հասկանա…
