Բոլորին հայտնի է, որ քրտնարտադրությունը միակ պրոցեսն է, որ օգնում է օրգանիզմին կարգավորել ջերմաստիճանը: Քրտնքի արտադրությունը կարևոր է մարդու մարմնի համար: Բայց երբեմն այն խնդիր է դառնում ու ամաչեցնում մարդկանց:
Ավելի հարմարավետ զգալու և քրտնարտադրությունը կանխելու համար կան այսպիսի տարբերակներ: Հակաքրտնքային սփրեյն օգտագործեք քնելուց առաջ․
քրտնագեղձերը փակելու համար ժամանակ է պետք, և դրա՝ գիշերը օգտագործումը կնվազեցնի քրտնարտադրությունը: Կրեք շնչող հագուստ:

Թեթև կտորից հագուստը թույլ կտա մաշկին շնչել: Ըստ գիտնականների՝ ծխելն ու ալկոհոլը ևս արագացնում են քրտնարտադրությունը: Առողջ ապրելակերպը լավ կանդրադառնա ձեր մարմնի վրա: Խուսափեք կծու մթերքից:
Կծու համեմունքներն ու մթերքներն արագացնում են քրտնարտադրությունը: Ավելորդ կոֆեինը ևս ազդում է քրտնարտադրության վրա և արագացնում այն:
