Ադրբեջшնը խնդրել է ՌԴ պшշտպшնпւթյшն նшխшրшրпւթյшնը միջшնցք шպшհпվել դեպի Շпւշի

Ինչպես հայտնում է WarGonzo-ի թելեգրամ-ալիքը, հղում անելով ՊՆ աղբյուրներին, Ադրբեջանը խնդրել է ՌԴ ՊՆ-ին միջանցք ապահովել դեպի Շուշի։«Ադրբեջանական կողմը փաստացի չի վերահսկում քաղաքի մուտքե-րից ոչ մեկը։

Այսինքն՝ այժմ հնարավոր չէ Բաքվում ավտոբուս նստել ու հասնել Շուշի։ Միակ հնարավոր երթուղին հատուկ-ջոկատայիններին է՝ Հադրութից այն նույն «դժոխքի ձորով»։ Սակայն այնտեղ նույնիսկ գրունտային ճանապարհ չկա՝ բացի թրթուրավոր տեխնիկայի թողած հետքերից, որն Ադրբեջանի ԶՈւ-ն այս պահին մտցնում է Շուշի։

Այդ իսկ պատճառով մինչ այժմ որևէ քաղաքացիական ռեպորտաժ չկա»,– նշվում է հաղորդագրության մեջ։Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանը, իհարկե, որոշ ժամանակ անց կկառուցի «դժոխքի կիրճով» անցնող նորմալ ճանապարհ, սակայն առայժմ քաղաքի վերահսկողությունը ձևականորեն է նրանց ձեռքում։

Որքանով հայտնի է @wargonzo նախագծին, ՌԴ ՊՆ-ն չի նախատեսում ադրբեջանական կողմին տրամադրել համաձայնագրով չնախատեսված ինչ-որ լրացուցիչ տրանսպորտային միջանցքներ։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика