Փողոցում գուլպաներ վաճառող տատիկից գողացել էին օրվա աշխատարձը․․․Այդ օրը ճակատագրական եղավ տատիկի համար
Վարդանուշ տատիկը ապրում էր Երևանում, նա իր ձեռքով գուլպաներ էր գործում և վաճառում դրանք փողոցում: Վարդանուշ տա-
տիկին հաճախ կարելի էր հանդիպել Նժդեհի հրա պարակի մոտ գտնվող գետնանցումի մոտ: Նա հիմնակ անում այնտեղ էր լինում,
քանի որ իր տանն ավելի մոտ ու հար մար էր, մարդիկ էլ ճանաչում էին իրեն: Թոշակառու տատիկը, միայ նակ էր ապրում, երկու
դուստր ուներ, երկուսն էլ վաղուց երկրում չէին, սակայն քույրեր ուներ Վարդանուշ տատիկը, ում երեխ աները հաճախ էին տեսակ-
ցում նրան, բայց տատիկին խնամել չէին կարող, ամենքն իր ընտանիքն ու հոգսն ուներ:

Մի օր, ձմռանը, երբ դրսում բավականին սառն էր, Վարդանուշ տատիկը նստախ իր փոքրիկ ծալովի աթոռի վրա հերթական գուլպա-
ներն էր բերել վաճառելու: Այդ օրը մյուս օրերի համեմատ բավական հաջող էր, քանի որ 8-10 զույգ գուլպա էր կարողացել վաճառել,
որը մո-տավորապես 5000-6000 դրամ էր կազմում: Դեռ օրվա կեսն էր, մի քանի ժամ էլ կար, որ ավարտի գործը ու հույս ուներ, որ մի
քանի զույգ էլ կվաճառի ու կկարողանա իրեն անհրաժեշտ դեղորայքը գնի.

Նա երբեք իր երեխան երից գումար չէր ուզում, ասում էր, որ միայնակ կին է, իր թոշակով կար ողանում է ապրել, ու պահանջներ էլ
առանձապես չունի, ինչ ուզում է գնում է:Այդ օրը, սակայն, 2 մարդ են մոտենում տատիկին՝ կին ու տղամարդ, կինը սկսում է հարցու-
փորձ անել գուլպաներից, իսկ տղամարդն աննկատ վերցնում է տատիկի պայուսակը:Նրանք հեռանում են ու մոտ 20 րոպե անց տա-
տիկը նկատում է, որ պայուսակը չկա:

Խեղճ կինը խառնվում է իրար, նույնիսկ լաց լինում, որ ամբողջ աշխատածը տարել են ու սկսում է հեկեկալով հավաքել իր սեղանի-
կը, որ գնա տուն:Հանկարծ մի երիտասարդ է մոտենում Վարդանուշ տատիկին, վերադարձնում պայուսակը՝ ասելով, որ հեռվից նը-
կատել էր այդ զույգի արարքը ու հետևել էր նրանց, ապա վերցրել նրանից պայուսակը՝ սպառնալով, որ ոստիկանություն է կանչել:
Տղան վերադարձնում է պայուսակը,սակայն տան ճանապարհին,երբ Վարդանուշ տատիկը մտնում է խանութ հաց գնելու՝ դեղատու-
նը շրջանցելով, քանի որ գումարը չէր բավականացնում դեղին, հանկարծ տեսնում է, որ իր աշխատած 5-6 հազար դրամի փոխարեն
այնտեղ կա 50.000 դրամ ու փոքրիկ գրություն.

«Տատի ջան գիտեի, որ առաջարկեի գումարը հրաժարվելու էիր, ես էլ վատ էի զգալու նման քայլ անելիս, որ հանկարծ չվիրավորեմ,
սրա կարիքը ես չունեմ, թողնում եմ ձեզ, դուք հաստատ կունենանք այս գումարի կար իքը»:Տատիկի աչքերը հուզմունքից լցվում են
ու հասկ անում է, որ այդ երիտասարդին Աստված էր ուղարկել, ու եթե նա չլիներ, ինքը չէր կարո ղանա իրեն անհրաժեշտ դեղերը
գնել:
