Վերջերս փողոցում մի պայուսակ գտա․Բացելով այն՝ քարացա․․․Այնքան էի վախեցել,որ չէի համարձակվում նույնիսկ ծնողներիս այն
ցույց տալ։Երեք օր առաջ իմընկերոջ պատճառով վիճեցինք Մաշայի հետ,որից հետո չհասկացա թե ինչպես հայտնվեցի լքված շին-
հրապարակում:Հանկարծ տեսա. ինչ-որ պայուսակ էր ընկած, տեսքից կոկիկ էր երևում:
Որոշեցի այն բարձրացնել:Բացեցի և տեսա մեջը շատ փողեր, ես երբեք ձեռքումս այդքան մեծ գումար չեմ բռնել: Գուցե հնարավոր
լինի մարել մայրիկիս բոլոր պարտքերը և գնել նոր կահույք, հագուստ մեզ համար: Եվ ահա փաստաթղթեր… անձնագիր, բանկային
քարտեր,ին-որ փաստաթղթեր…ի՞նչ անել այս ամենի հետ: Սկզբից ցան կացա այդ ամենը մի կողմ նետել,սակայն մտափոխվեցի:

Վախեցա այդ պայուսակը հետս տուն տանել, քանի որ երբ ծնողներս նկատեն հաստատ ինձ հարցերի մեծա տարափ է սպասվելու:
Որոշեցի թաքցնել այնպիսի տեղ, որտեղից ոչ-ոք չէր գտնի և գնացի տուն:Այսօր ես որոշեցի անկղծանալ և խոստովանել մայրիկիս
կատարվածի մասին:
Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես ես սպասում էի:Երեկոյան ծնողներիս հետ երկար և ձանձրալի զրույց ունեցանք, նրանք ինձ բացա-
տրում էին, թե ինչպես եմ կարողացել ուրիշի իրերը այդքան ժամանակ պահել ինձ մոտ:Հաջորդ օրը հայրս վերցրեց պայուսակի մեջ
եղած հասցեն և իր հետ տարավ չարաբաստիկ պայուսակը այդ հասցեով:

Պարզվեց տերը հարուստ մարդ էր: Նա մեծ գումար տվեց որպես պարգևավճար:Առավոտյան նրանք խոստացան ինձ գնել նոր ջին-
սեր և պայուսակ, բայց ես մինչև այժմ վստահ չեմ՝ ճիշտ վարվեցի,թե՝ ոչ:
