Սկեսուրս հասավ իր ուզածին, նրա երեսից քանդվեց համերաշխ ընտանիքս․․․Կիսվում եմ իմ պատմությամբ, որ բոլոր կանայք իմա-նան ու դասեր քաղեն

Սկեսուրս հասավ իր ուզածին, նրա երեսից քանդվեց համերաշխ ընտանիքս․․․Կիսվում եմ իմ պատմությամբ, որ բոլոր կանայք իմա-
նան ու դասեր քաղեն։Պատմություն այն մասին, որ խոսքերը կարող են փոխել նույնիսկ կյանքը…

Այդ խոսակցությունից հետո Վարդուհին հավաքեց բոլոր անհրաժեշտ իրերը, գրկեց երեխային և գնաց դատարան՝ ամուսնալուծութ-
յան դիմում ներկայացնելու: Կարենը՝ նրա ամուսինը, իր մոր միակ երեխան է եղել: Կինը մանկուց նրան հեռու է պահել «վատ» կա-
նանցից, այդպես էլ նա մեծացել է՝ մոր համար մնալով փոքր երեխա:

Կարենը բավականին ինքնասիրահարված և անտարբեր մարդ է,պարզապես նրա մայրը հարմար տարբերակ էր գտել որդու համար՝
Վարդուհուն, ով համեստ, դաստիրակված և խելացի աղջիկ էր:Այդպես էլ սկեսուրի միջնորդությամբ Վարդուհին ամուսնացել էր Կա-
րենի հետ:

Սկզբում կինը շատ լավ էր շփվում հարսի հետ, որպիսի արժանանա վերջինիս լավ վերաբերմունքին:Սակայն ժամանակի ընթացքում
նա ցույց տվեց իր իրական դեմքը: Սկեսուրը սկանդալ էր սարքում,հիմնականում առանց պատճառ:Նույնիսկ սենյակի կահույքն ընտ-
րելու ժամանակ Կարենը զանգել էր մորը և բողոքել, որ Վարդուհինն չի ուզում իր հավանած տարբերակը:

Սկեսուրը զանգել էր հարսին և բարկացել նրա վրա՝ ասելով, որ իր որդու կարծիքը միշտ ճիշտ է և պետք է լսել նրան:Չնայած նրան,
որ երիտասարդներն առանձին էին ապրում, սկեսուրը գրեթե ամեն օր գալիս էր նրանց տուն և սկսում Վարդուհուն խրատներ տալ:
Ամեն ինչ բարդացավ, երբ ծնվեց ընտանիքի առաջնեկը:

Վարդուհին ոչինչ չէր հասցնում անել, իսկ սկեսուրը նրա վրա բարկանում էր,երբ տեսնում էր,որ տանն անթերի մաքրություն չէ:Վար-
դուհու համբերո ւթյունը սպառվեց այն ժամանակ, երբ մի օր ամուսինը եկավ տուն և դռան մոտ հանեց կոշիկները: Երբ նրա մայրը
տեսավ, որ իր որդու կոշիկները կեղտոտ են, սկսեց գոռալ և զայրանալ Վարդուհու վրա:

Իսկ Կարենը՝ մորը բացատրելու փոխարեն, որ նա սխալ է, ասաց.

-Մայրիկ, հանգստացիր, քեզ չի կարելի, սիրտդ հիվանդ է: Ոչինչ, նա դեռ կսովորի…հանգիստ, մայրիկ ջան…

Այդ օրը Վարդուհին ընդմիշտ հեռացավ: Չնայած ամուսնու և սկեսուրի կողմից՝ իրեն տուն վերադարձնելու փարձերին, Վարդուհին
այլևս ոտք չդրեց այնտեղ:Հնարավոր է, որ դա իր կյանքի ամենաճիշտ որոշումներից մեկն է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика