Միայն հիմա եմ հասկանում, թե ինչու եմ 70 տարեկան հասակում մնացել, միայնակ․․․Արդեն 10 տարի է զավակներս ու թոռներս մոռացել են իմ գոյության մասին

Միայն հիմա եմ հասկանում, թե ինչու եմ 70 տարեկան հասակում մնացել, միայնակ․․․Արդեն 10 տարի է զավակներս ու թոռներս մո-
ռացել են իմ գոյության մասին։Ողջույն, այսօր ուզում եմ խոսել ինձ համար մի շատ ցավոտ թեմայի շուրջ: Այս պարզ ճշմարտությունը
իմացա միայն մեծ տարիքում, երբ արդեն որևէ բան ուղղելու հնարավորություն չունեմ:

Ցանկանում եմ այս մասին պատմել բոլորին, որ ոչ մեկ չկրկնի իմ սխալները ու չընկնի իմ օրին:Վերջապես հասկացա, թե ինչպես ըս-
տացվեց, որ 70 տարեկանում դարձա լքված միայնակ մարդ: Հարազատ երեխաներս արդեն 10 տարի է, ինչ չեն շփվում հետս, իսկ թոռնիկներս
առհասարակ չգիտեն, իմ գոյության մասին:

Ինչու՞ նման բան եղավ:Ես միշտ իմ երեխաներին համարել եմ անխելք «ճուտիկներ»: Փորձում էի նրանց սովորեցնել ամեն ինչ, օգնել
կանգնել ճիշտ ուղու վրա, պատմել, թե որն է սխալ… Եթե երեխաներիս մոտ ինչ-որ բան րէր ստացվում, ընդգծում էի նրանց անհա-
ջողությունները՝ կրկնելով իմ սիրելի արտահայտությունը «Ես քեզ ասում էի, չէ՞… եթե լսեիր մորդ, այսպես չէր լինի»:

Ես միշտ «քիթս խոթում էի» նրանց անձնական գործերի մեջ: Ինձ թվում էր, որ երեխաներս առանց ինձ ոչինչ չեն կարողանա անել:
Ես կարող էի անգամ նրանց կոպիտ նկատողություն անել հյուրերի ու բարեկամների ներկայությամբ:Աստիճանաբար երեխաներս
սկսեցին հեռանալ, իսկ հիմա մենք դարձել ենք օտար: Ես կողմնակի մարդկանցից եմ իմացել, որ թոռնուհի եմ ունեցել…Մի քանի ան-
գամ փորձել եմ վերականգնել նրանց հետ շփումը, բայց երեխաներս ասացին.

-Եթե մենք հիմար ու տգետ ենք, ավելի լավ է խելացիների հետ շփվիր: Մենք քո ինչի՞ն ենք պետք:

Հիմա հասկանում եմ, որ սխալ էի: Երեխաներին միշտ պետք է վերաբերվել որպես լիարժեք մարդկանց: Նրանց պետք է մայրիկ, ով
կլսի, կհասկանա, կաջակցի, համեղ թխվածք կպատրաստի ու տաք թեյ կտա:ՉԻ ԿԱՐԵԼԻ միջամտել երեխաների անձնական հար-
ցերին: Նրանք իրավունք ունեն որոշելու, թե ինչպես են ուզում ապրել սեփական կյանքը: Ու ինչ իմաստ ունի իմ խելացի լինելը, եթե
այսօրվա դրությամբ միայնակ եմ… Արդյո՞ք խելացի եմ…

Գնահատեք ձեր երեխաներին, այլապես ծերության օրոք կմնաք միայնակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика