մի քանի պատճառ, որոնք ապացուցում են, որ մտերիմ մարդկանց պարտքով գումար տալը վատ գաղափար է․․․Սրա մասին շատերը չգիտեն

մի քանի պատճառ, որոնք ապացուցում են, որ մտերիմ մարդկանց պարտքով գումար տալը վատ գաղափար է․․․Սրա մասին շատերը
չգիտեն։ Գումարային հարցերը միշտ առաջացնում են որոշակի էմոցիաներ: Իհար կե, ոչ մեկ չի սիրում խոսել դժվարությունների մա-
սին, սակայն լինում են պահեր, երբ ստիպված եք լինում բարձրացնել տվյալ հարցը: Հավանա բար հայտնվել եք իրավի ճակում, երբ
մտերիմներից որևէ մեկը ձեզանից պարտքով գումար է խնդրել: Բայց արդյո՞ք ճիշտ ենք վարվում,երբ որոշում ենք օգնել:Ահա մի քա-
նի պատճառ, որոնք ապացուցում են, որ մտերիմ մարդկանց պարտքով գումար տալը վատ գաղափար է:

1․ Վերադարձի ժամկետ

Դուք բանկ չեք հանդիսանում և չեք որոշում գումարի վերադարձի խիստ ժամկետ, նաև տոկոսներ չեք պահանջում, առավել ևս՝ չեք
կիրառում պատժամիջոցներ գումարն ուշացնելու դեպքում:Համենայն դեպս, գումար տալիս մի մոռացեք նշել, թե երբ է ցանկալի ետ
ստանալ գումարը:

2․ Անհարմար խնդրանք

Երբ մենք մտերիմներից որևէ մեկին գումար ենք տալիս, սկսում ենք անհանգ ստանալ, քանի որ չո ւնենք երաշխիք, որ այդ մարդը
կվերադարձնի ողջ գումարը: Եթե անգամ լիարժեք վստահում ենք նրան, միևնույնն է, անհանգստության զգացումը չի լքում մեզ, ու
այն մեծանում է, եթե պարտքն ուշացնում են:

3․ Հաճախակի դիմում

Որպես կանոն, ոչ ոք չի սիրում օգնո ւթյուն խնդրել, հատկապես երբ խոսքը գնում է գումա րի մասին: Սակայն, ցավոք, կան մարդիկ,
ովքեր մշտապես օգտվում են դիմացինի բարությունից, քանի որ գիտեն, որ իրենց չեն մերժի: Նման դեպքերում զգույշ եղեք. արդյո՞ք
արժե վստահել մի մարդու, ով ձեզանից արդեն մի քանի անգամ պարտքով գումար է խնդրել:

4․ Խնայողությունների բացակայություն

Երբ մարդիկ պարտքով գումար են տալիս, սովորոբար վերցնում են իրենց խնայողություններից: Խնդիրը սկսվում է այն ժամանակ,
երբ պարտատերը ինքն է ունենում գումարի կարիք և խնդրում է ավելի շուտ վերադ արձնել գումարը: Հաճախ արդյո ւնքում շատ
տհաճ իրավիճակ է ստեղծվում:

5․ Վնաս և կորուստ

Երբ մենք որևէ մեկին պարտքով գումար ենք տալիս, տոկոսներ չենք պահանջում: Իսկ դա նշանակում է, որ խորը երախտագիտութ-
յունից և շնորհակալությունից բացի մենք ոչինչ չենք ստանա: Իհարկե, հաճելի զգացողություն է, երբ կարողանում ենք օգնել մտերիմ
մարդու, բայց ի՞նչ կզգաք այն դեպքում, եթե ձեզ չկարողանան ետ տալ գումարը:

6․ Միջանձնային հարաբերություններ

Պարտքով գումար տալը կարող է արմատապես փոխել ընկերների կամ ընտանիքի անդամների միջև հարաբերությունները՝ իհար-
կե, դեպի վատը:

Այնպես որ նախքան որևէ մեկին օգնելը, լավ մտածեք, արդյոք դա ձեզ պետք է թե ոչ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика