Մի անգամ Աստվածները հավաքվում են և որոշում են մարդկանցից թաքցնել երջանկությունը․․Իմաստուն առակ երջանկության մա-
սին, որը պետք է իմանան բոլորը
Մի անգամ աստվածները հավաքվեցին եւ որոշեցին ինչ-որ կերպ զվարճանալ: Նրանցից մեկն առաջարկեց.
-Եկեք ինչ-որ բան վերցնենք մարդկանցից:
Մեկ այլ աստված պատասխանեց.

-Ես գիտեմ, թե ինչ կարելի է վերցնել՝ երջանկությունը: Բայց որտե՞ղ պետք է թաքցնենք, որ նրանք երկար ժամանակ փնտրեն եւ չգ
տնեն:
Նրանցից մեկը առաջարկեց երջանկությունը թաքցնել աշխարհում ամենա բարձր լեռան գագաթին, դրան ի պատասխան ասացին.
-Մարդիկ շատ ուժեղ են, կարող են բարձրանալ ցանկացած լեռան գագաթ: Նրանք արագ կբարձ րանան այդ գագաթին եւ կգտնեն
երջանկությունը:Մեկ ուրիշն առաջարկեց.
-Անհրաժեշտ է երջանկությունը թաքցնել խոր ծովի հատակին: Նրան առարկեցին.

-Մարդիկ շատ հետաքրքրասեր արարածներն են, նրանց համար հեշտ կլինի այնպիսի մեքենա ստեղծել, որը կարող է սուզվել ծովի
հատակը:
-Ուրեմն եկեք երջանկությունը տանենք մեկ այլ մոլորակի վրա, եթե այնտեղ լինի՝ ոչ ոք չի կարողանա գտնել:
-Եթե հիշում եք, մենք նրանց այնպիսի միտք ենք տվել,որի շնորհիվ նրանք կարող են հեշտությամբ կառուցել տիեզերանավ եւ ճանա-
պարհորդել, գնալ ուր ցանկանան»:
Եվ այստեղ ամենաիմաստուն, ամենամեծ աստվածն ասաց.

-Ես գիտեմ այն տեղը, որտեղ մարդիկ հաստատ չեն գտնի: Պետք է երջանկությունը թաքցնել նրանց ներսում:
Եվ իսկապես այդպես է: Մարդիկ փնտրում են երջանկությունն ամենուրեք, ու երբեք չեն մտածում, որ այն հենց իրենց ներսում է, բա-
վական է իրենք իրենց հետ խաղաղ լինեն,արդեն իսկ երջանկություն կգտնեն:Հաճախ հիշեք այս իմաստուն առակը,որ կյանքը չծախ-
սեք երջանկության անօգուտ փնտրտուքի վրա:
