Մամ, 1 շիշ պիվի փող թող․ Հա, մեկ էլ պապիրոզի համար էլ չմոռանաս․․․65 տարեկանում ես եմ պահում45 տարեկան որդուս
Որդիս արդեն 45 տարեկան է, իսկ ես 65 տարեկան կին եմ։Դեռ աշխատում եմ, իսկ առոողջ ամրակազմ տղաս ամբողջ օրը պառկած
է բազմոցին։Աշխատանքից ինձ չեն հեռացնում․ բացատրել եմ՝ ինչ վիճակ է, խղճով տնօրեն ունեմ, թույլ է տալիս, որ աշխատեմ, երի-
տասարդների չեն ընդունում իմ փոխարեն։Միայն իմ թոշակով չենք կարողանա ապրել, իսկ մինուճարս 13 տարի աշխատելուց հետո
հայտնեց, որ արդեն հոգնել է ու գրանցվեց բազմոցին։

Հիմա անգամ խանութ չի ուզում գնալ։Հիմա տան գործերն էլ են ինձ վրա, նրանից բացարձակ ոչ մի օգնություն չեմ ստանում, միայն
գումար է շորթում։Ամեն առավոտ գործի գնալուց միևնույն բանն եմ լսում․
-Մամ, 1 շիշ պիվի փող թող․ Հա, մեկ էլ պապիրոզի համար էլ չմոռանաս

Հենց խոսք եմ բացում, որ նա ինքն էլ կարող էր գոնե ալկոհոլի ու ծխախոտի գումար աշխատել, որդիս սկսում է իրեն ագրեսիվ պա-
հել, ու դրանից հետո մի քանի օրվա ընթացքում նրա հետ մի տանիքի տակ գտնվելն անտանելի է դառնում։Դեմ չէի լինի, եթե ամուս-
նանար, բայց որ մի նորմալ կինը կյա նքը կկապի նրա հետ։ Ծույլ, անշնորք․․․ Ես բոլոր ծանոթ ներիս ասել եմ, որ կապ չունի, թե ինչ
տեսակի աղջիկ կլինի, կընդունեմ բաց սրտով։

Ախր թոռնիկ էլ եմ ուզում․․․ Նախանձով եմ նայում հասակ ակիցներիս, երբ տեսնում եմ, թե ինչպես են թոռների հետ զբոսնում, խա-
ղում։Ամբողջ հույսս դրել եմ ապա գա հարսիս վրա․․․ գուցե ինչ-ոչ մեկը կարողանա նրան խելքի բերել ու վերջապես պոկել անիծյալ
բազմոցից։
