Կնոջս ասացի, որ նա մի փոքր գիրացել է և առաջարկեցի նիհարել, իսկ նա հավաքեց իրերն ու հեռացավ ինձանից

Հղիացավ: Ծննդաբերեցեց. Այս ամբողջ ընթացքում գիրացավ 20 կիլոգրամով: Նա սկսեց իմ կողքին երևալ որպես մայր, այլ ոչ թե որպես իմ կին: Կրկին լռեցի, քանի որ սիրում եմ նրան, բայց զուտ ֆիզիոլոգիական առումով կորցրել եմ հետաքրքրությունս նրա նկատմամբ: Նա այլևս գայթակղիչ չէ:

Ես սովորական տղամարդ եմ և կարծում եմ, որ իրեն էլ է դադարել դուր գալ իր կազմվածքը: Համբույրները, գրկախառնություններն ավելի հազվադեպ են դարձել: Ես արդեն ոչինչ չեմ ուզում, ի դեպ նա նույնպես:

Անցավ 5 տարի: Երեխան մեծացավ, իսկ նրա քաշը դեռ նույնն է: Նրա  հասակը 160սմ․ է, իսկ քաշը — 88 կգ: Սկսեց բողոքել ինձանից, որ ես ուշադիր չէմ իր հանդեպ, այլևս ռոմանտիկ չեմ, որ ես անձամբ նրա համար ոչինչ չեմ անում, որ չեմ սիրում նրան:

Սերն ու գեղեցկությունն անբաժան են: Ես չեմ զգում այն, ինչ նախկինում էր: Նա դադարել է գեղեցիկ լինել, և ինքն էլ է դա հասկանում: Եվ ի վերջո, նա չի աշխատում, ես եմ պահում մեր ընտանիքը:

Նա հնարավորություն ունի նիհարելու: Ես ակնարկում եմ, նույնիսկ մի անգամ նրան տարել եմ լողավազան: Եթե լինի ցանկություն, կկարողանա նիհարել նույնիսկ չորս պատերի ներսում՝ վարժությունների և դիետայի շնորհիվ։

Հերթական անգամ, երբ նա նորից ասաց, թե որքան անուշադիր եմ իր նկատմամբ, ես չկարողացա դիմադրել:

— Իսկ դու ուշադի՞ր ես: Նայիր, թե ինչպիսին ես, դու ավելորդ քաշ ես ձեռք բերել: Դու ինքդ էլ քեզ չես սիրում, բայց պահանջում ես, որ ուրիշները սիրեն քեզ: Ո՜չ, ես սիրում եմ քեզ որպես անձ: Բայց քո գեղեցիկ կազմվածքի հետ գնացել է նաև իմ իսկական սերը: Հոգ տար քո մասին, և ես կաջակցեմ քեզ, եթե ​​ցանկանում ես, ես քեզ հետ միասին կպահեմ դիետա, միասին կգնանք մարզասրահ: Ուզու՞մ ես…

Այո, սա շատ նուրբ թեմա է: Բայց նա ինձ է մեղադրում ամեն ինչում: Երիտասարդ աղջիկ է, բայց ոչինչ չի ցանկանում անել, որպեսզի գրավիչ տեսք ունենա, իսկ ինձանից պահանջում է սիրել: Սերը չի կարելի պահանջել: Եվ ամուսնությունը հիմք չէ տղամարդուց որոշակի զգացմունքներ պահանջելու համար: Դրան միայն կարելի է արժանանալ, և նա դա կարող էր անել:

Իսկ հիմա փորձում է ամուսնալուծվել: Ես բացատրեցի, որ ես դա չեմ ցանկանում, որ ես իր հետ կլինեմ, կսատարեմ և կօգնեմ նրան, բայց իրականում ես ճիշտ եմ: Ես չեմ վիրավորել, ես ոչ մի խոսք չեմ ասել հղիությունից առաջ, բայց ծննդաբերությունից հետո երկար ժամանակ է անցել:

Նա ինքն է սկանդալներ սկսում, իսկ պատճառն իմ մեջ չէ` այլ նրա։ Ես ինձ պահպանում եմ: Երբեմն դուրս եմ գալիս վազքի, ձգումներ եմ կատարում, միշտ կոկիկ եմ: Արտաքին տեսքը շատ կարևոր է: Եվ նա, ով ասում է ո՜չ, խաբում է: Ամեն դեպքում, կնոջ գեղեցկությունը կարևոր է, քանի որ առաջի հերթի դա իրեն է պետք:

Ես անկեղծ էի: Ինչու՞ է նա այդպես վարվում ինձ հետ: Ես կարոտել եմ նրան …

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика