Ինչ է սպասվում կենդանակերպի Ձեր նշանին մայիս ամսվա ընթացքում․․․

Խոյ
Ամիսներ շարունակ գտնվելով ինքնամփոփ վիճակում՝ Ձեր կյանքում հանկարծակի հայտնվում է այնպիսի մի անձնավորո ւթյուն, ով կարողանում է խարույկ վառել հանգչող ածխի մի կտորից: Դուք այնքան տարբեր եք, որ նույնիսկ կասկածներ են առաջանում, թե արդյոք Ձեր սիրավեպը կարող է շարո ւնակություն ունենալ: Սակայն խնդիրը այդ չէ: Կարևորն այն է, որ Դուք կրկին զգում եք կյանքը և առաջ եք շարժվում:
Ցուլ
Երբ Ձեր առջև նոր հնարավորություններ բացվեն, ոչ մի դեպքում այն բաց չթողնեք: Կարող է այնպիսի տպավորո ւթյուն ստեղծ-վել, որ Դուք պատրաստ չեք գլոբալ փոփոխությունների, թեպետ պետք է պատրաստվել: Խորհուրդ է տրվում մի քանի օրում վեր-ջացնել անավարտ գործերը: Ձեր ճանապարհը ճիշտ է ընտրված՝ չնայած, որ դժվարին է թվում:
Երկվորյակներ
Մի քանի բարդ և խնդիրներով լի ամիսներ անցկացնելուց հետո Դուք վերջապես կկարո ղանաք ժամանակ գտնել ինք ներդ Ձեզ համար: Դուք հնարավորություն կունենաք ուսումնասիրելու խնդիրների լուծման այլընտրանքայն ճանապարհները և այնուհետև միանգամից գործի կանցնեք: Այդպիսով՝ Դուք կխուսափեք սխալներից:
Խեցգետին
Մոտ օրերս Դուք հնարավորո ւթյուն կունենաք իրականացնելու Ձեր երազանքը: Խնդիրն այն է, որ Դուք չեք կողմնորոշվո ւմ, թե արդյոք այդքան կարևոր է այդ երազանքը, թե կարող եք ընձեռնված հնարավորությունը ուրիշ մեկին տալ: Դուք գիտակցում եք Ձեր շահավետ դիրքը և ուրախ եք ցուցաբերվող ուշադրության համար, բայց միևնույն ժամանակ գիտեք եք, որ համաձայնում եք այդ պայմաններին՝ պարտքի զգացումից ելնելով:
Առյուծ
Դուք կարևոր որոշում եք կայացրել, սակայն չէիք պատկերացնում, որ այն Ձեր կյանքի բոլոր կողմերի վրա ազդեցություն կունե-նար: Փոփոխությունները հետևում են մեկը մյուսին: Պետք է սպասել մինչև փոթորիկը հանդարտվի, և Դուք նոր կկարողանաք գնահատել կատարվածի մասշտաբները:
Կույս
Դուք վերջին ժամանակները չեք կողմնորոշվում սեփական գործողություններում, Ձեզ անհարմար եք զգում: Մայիս ամսին բոլոր խրթին իրավիճակները կհարթվեն: Դուք ցանկանում եք վերգտնել կորցրածը, սակայն պետք չէ շտապել, Դուք բավականաչափ ժամանակ ունեք:
Կշեռք
Ձեր նոր սկսված սիրային խաղը բավականին կանխատեսելի է: Սցենարը գրեթե նույնն է, բայց հանկարծակիորեն Ձեր երկրորդ կեսն է առաջինը զիջումների գնում: Սակայն այստեղ մեկ խնդիր է առաջանում: Փաստորեն, ստեղծված իրավիճակում երկուսի փոխարեն միայն Դուք պետք է որոշում կայացնեք: Իսկ Դուք իրադարձությունների այդպիսի շրջադարձի սովոր չեք:
Կարիճ
Միայն մի քանի շաբաթ է անցել, իսկ նոր իրադարձո ւթյունները Ձեզ կրկին բերել են նույն ճանապարհի վրա: Ի՞նչ է դա նշանա-կում: Միգուցե Դուք չափազանց զգո ւշավոր եք և թույլ չեք տալիս իրավիճակին՝ պարզելու Ձեր պոտենցիալը: Մի մոռացեք, որ բոլոր փոփոխություններն ուղեկցվում են ռիսկով: Համարձակորեն առաջ ընթացեք և միայն այդ դեպքում հստակ կիմանաք, թե նոր օրն ինչ է պատրաստել Ձեզ համար:
Աղեղնավոր
Թվում է, թե հաջողությունը լիովին Ձեր կողմն է:Ամսվա վերջում Դուք կնկատեք, որ Ձեր ցանկացած գործունեությունը հաջողութ-յամբ է պսակվում: Դուք քայլ առ քայլ առաջ եք գնում:
Այծեղջյուր
Ինչ ընտրությո՞ւն Դուք կկատարեիք՝ հանդիպել իրական սիրուն, թե կարիերայում առաջընթաց գրանցել: Իհարկե, Դուք կցանկա-նաք երկուսը միաժամանակ: Սակայն ճակատագիրը հրաշալի հումորի զգացում ունի, և Դուք դրանում կհամոզվեք, երբ ստանաք այն, ինչ ցանկանում եք: Կարիք չի լինելու ընտրություն կատարելու:
Ջրհոս
Դուք, ինչպես միշտ, իրավացի եք լինում: Սակայն մայիս ամսին Դուք նաև չափազանց էմոցիոնալ կլինեք: Չոր եզրահանգումների փոխարեն ջերմ, բարի և հոգևոր զգացողություններն են առաջին պլան մղվում:
Ձկներ
Կտրուկ կերպով կյանքի ուղղությունը փոխելու կարողությունը Ձեր յուրահատկություններից մեկն է: Ընկերները Ձեզ աջակցում են, ընտանիքը քննադատում է, իսկ Դուք փորձում եք ամեն կերպ լավ հարաբերություններ պահպանել երկուսի հետ:
