Ինձ թվում էր, որ նման դեպքեր միայն ֆիլմերում է լինում, սակայն․․Ընկերուհուս հարսանիքն էր,սրահից դուրս եկա ու տեսա փեսա-
ցուն․․․Իսկ ասում էր, որ ընկերուհուս կյանքից շատ է սիրում։Ընկերուհուս մոտ ի սկզբանե ամեն ինչ հիանալի էր: Գոռը նրան սիրում
էր, գեղեցիկ ծաղիկներ նվիրում, ռեստորան հրավիրում:
Անին՝ ընկերուհիս, իսկապես երջանիկ էր: Գոռն ուներ ամեն ինչ. տուն, մեքենա, աշխա տանք, ընկերուհիս էլ հասարակ ընտանիքից
չէ:Սակայն հարսանիքի ժամանակ տհաճ միջադեպ եղավ: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված. գեղեցիկ և ճաշակով սրահ, համեղ
ուտեստներ, լավ երաժշտություն:

Ինչ-որ պահի փեսան դուրս եկավ սրահից, նույնիսկ չէի նկատել, թե կոնկ րետ երբ: Այդ ընթացքում զանգեց մայրս, և գնացի, որ միջ-
անցքում խոսեմ հետը, սակայն կյանքումս երբևէ հանդիպած ամենավատ տեսարանի ականատեսը դարձա:Գոռը մի աղջկա հետ էր
գրկախառնված, և միանգամից նկատեցի, որ այդ աղջիկը հղի է…

-Ի՞նչ ես անում, Գոռ,- մոտեցա նրանց:
-Էմման իմ երեխային է սպասում: Ծնողներս գիտեն այս ամենի մասին, բայց ստիպեցին, որ Անիի հետ ամուսնանամ, միայն նրա հա-
մար, որ նա հարուստ ընտանիքից է:

-Իսկ ինչու՞ Անիին չէիր ասում դրա մասին, ինչի՞ համար է այս ամենը:
-Ես վախենում էի…
Ես ոչինչ չասացի Անիին, պարզապես ստեցի, թե իբր մայրս իրեն վատ է զգում և շուտ դուրս եկա:Որքան էլ, որ զարմանալի չէ, նորա-
պսակները 1 ամիս անց բաժանվեցին: Գոռն ամուսնացավ այդ աղջկա հետ, իսկ Անին փորձում է նոր կյանք սկսել:
