Երբեք չէի մտածի, որ 55 տարեկանում կհայտնվեմ այդպիսի իրավիճակում․․․ Ես 55 տարեկան եմ: Ունեմ 3 մեծ ահասակ երեխա:
Ավագ որդիս ավարտել է համալսարանը, աշխատանք գտել և միանգամից ամուսնացել: Ըստ իս՝ մի քիչ վաղ էր, բայց դա իր գործն է:
Մի տարի անց ես տատիկ դարձա: եվ ի՞նչ եք մտածում: Որդիս գալիս է ինձ մոտ ամեն շաբաթ և ասում.

-Մայրիկ, երեխան թող քեզ հետ մնա հանգստյան օրերին: Մենք երիտասարդ ենք, զբոսնել և հանգստանալ ենք ուզում:
Ես իհարկե հասկանում եմ, բայց մի՞թե ես ծեր եմ և զբոսնել չեմ ուզում: Ես էլ եմ ուզում երե կոյան հանդիպել ընկերուհիներիս հետ,
սուրճ խմել: Ինչի՞ համար պետք է թոռներիս պահեմ:
Անցյալ շաբաթ եկավ միջնեկ տղաս և ասաց.
-Աննան հղի է, 6 ամսից կծնվի մեր աղջիկը: Շուտով ձանձ րանալու ժամանակ չես ունենա:

Ներեցեք իհարկե, բայց ո՞վ ասաց, որ ես մինչ այդ ձանձ րանում էի: Ես ինձ շատ լավ եմ զգում: Ուզում եմ ինձ համար ապրել: Ինչպե՞ս
հասկացնեմ երեխաներիս, որ ուզում եմ մենակ մնալ, հանգստանալ: Առանց հոգսերի և փոքր երեխաների: Ինչու՞ են բոլորը կարծում,
որ տատիկները երազում են թոռներին խնամելու մասին:
Սուտ է: Բոլորն էլ ուզում են հանգիստ ապրել:Մի խորհուրդ տվեք, ի՞նչ անեմ այս իրավիճակում:
