-Բայց ինչու՞ եմ ես այդքան անհաջողակ,մյուսներն ունեն մեքենա,բնակարան, ավ կրթություն,իսկ ե՞ս․․․Իմաստուն առակ հարստութ-
յան մասին, որը պետք է իմանան բոլորը
Մի երիտասարդ մարդ անընդհատ բողոքում էր իր կյանքից.

-Բայց ինչու՞ եմ ես այդքան անհաջողակ: Մյուսներն ունեն մեքենա, բնակարան, լավ կրթություն, իսկ ե՞ս…: Կյանքն անցնում է: Իսկ
ես, ախր, երիտասարդ եմ` ուժով և եռանդով լի:
Մի անգամ նրա բողոքները լսեց մի անցորդ:

-Կհամաձայնվե՞ս` մեկ միլիոնի համար կտրեն ոտքդ կամ՝ ձեռքդ ,- կանգ առնելով հարցրեց անցորդը:
-Իհարկե ո՛չ:
-Իսկ ա՞չքդ:

-Նույնիսկ 10 միլիոնով չեմ համաձայնվի , — բացականչեց պատանին:
-Ահա, տեսնում ես, դու ունես մի բան, որը չես գնի նույնիսկ 10 միլիոնով, իսկ դու բողոքում ես դժբախտությունից և աղքատությու-
նից: Սովորիր ճիշտ տնօրինել այն հարստությունը, որը դու ունես: Ավելի համարձակ եղիր, և Աստված կօգնի քեզ:
