Առավոտյան մի կերպ արթնացա․ Աշխատանքի գնալիս մետրոյում չհասկացա, թե ինչպես քնեցի․ Երբ արթնացա, տեսա, որ գլուխս դրել եմ մի անծանոթ տղամարդու ուսին․․․

Առավոտյան մի կերպ արթնացա․ Աշխատանքի գնալիս մետրոյում չհասկացա, թե ինչպես քնեցի․ Երբ արթնացա, տեսա, որ գլուխս
դրել եմ մի անծանոթ տղամարդու ուսին․․․

Մի քանի բարի պատմություն, որոնք կստիպեն ձեզ ժպտալ…

Ես ամուսնացած եմ արդեն 12 տարի: Ու այս ամբողջ ընթացքում սկեսուրս մի նպատակ է հետապնդել. նա հատուկ անսպասելի գա-
լիս է մեր տուն, որ բռնացնի մեր տունը թափթփված ու կեղտոտ վիճակում: Անգամ եթե պայմանավորվում ենք, որ նա պիտի գա, հա-
տուկ 1 կամ 2 ժամ շուտէ հասնում, որ հետևի,թե ինչպես եմ շփոթված վիճակում փորձում ամեն ինչ հավաքել:Բայց նման բան երբեք
չի լինում. սկեսուրս միշտ տեսնում է մեր տունը հավաքած ու անթերի մաքուր վիճակում… Իսկ գաղտնիքը…Բախտս բերել է սկեսու-
րիս հարցում, իսկ ավելի շատ՝ սկեսրայրիս, ով ամեն անգամ ինձ նախազգուշացնող հաղորդագրություն է ուղարկում,երբ կինը դուրս
է գալիս տանից:

***

Ես ու ամուսինս, երբ դեռ նոր էինք ամուսնացել, մի քանի ամիս ապրե ցինք սկեսո ւրիս ու սկեսրայրիս հետ: Մի օր հայելու առաջ սա-
նրվում էի, երբ պատահաբար արմունկով դիպչեցի արձանիկին,որն ընկավ ու մեջտեղից կոտրվեց:Այդ պահին ներս մտավ ամուսինս
ու բացականչեց.

-Այս ի՞նչ ես արել: Մի քիչ զգույշ եղիր: Սա մայրիկիս նվերն էր՝ ծնողների կողմից…

Ու սկեսուրս՝ լսելով նրա ձայնը, վազելով գալիս է ու ասում որդուն.

-Ինչու՞ ես նման բան անում: Չես տեսնում, որ արդեն ամաչում է ու իրեն վատ է զգում, դեռ մի բան էլ ավելացնում ես մեղքի զգացու-
մը: Տուր այստեղ, հիմա սոսինձով կնորոգեմ:

Այդ պահին ես հասկացա, որ այդ կնո ջը այնքան բան կարող եմ ներել… Արդեն 15 տարի է անցել, ու մենք ոչ մի ան ամ չենք վիճել:

***

Առավոտյան պիտի գնայի բանկ՝ հարցազրույցի, ու անհանգստությունից ամբողջ գիշեր չկա րողացա քնել: Մի կերպ վեր կացա 7-ին,
պատրաստվեցի, հասա մետրո, ու ինքս էլ չնկատեցի՝ թե ինչպես, քնեցի:Երբ արթնացա, տեսա, որ գլուխս դրել եմ անծանոթ երիտա-
սարդի ուսին: Նա զգուշորեն ասաց, որ արդեն իր կայանն է, ու ես հայտն աբերեցի, որ նույնպես տեղ եմ հասել: Հետո նա էսկալատո-
րին ինձ առաջ թողեց ու կորեց ամբոխի մեջ:

15 րոպե անց հենց այդ նույն երիտ ասարդը պահեց բանկի դուռը, որ ես ներս մտնեմ: Իսկ 20 րոպեից ինձ ընդունեց աշխատանքի: 3
տարուց նա ինձ ամուսնության առաջարկություն արեց, իսկ 1 ամիս առաջ էլ ծնն դատնից տուն բերեց՝ մեր որդու հետ միասին… Ու
այս ամենը տեղի ունե ցավ միայն նրա շնորհիվ, որ այդ օրը նրա մեքենան փչա ցել էր կես ճանա պարհին, ու նա ստիպված նստել էր
մետրո…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика