Առավոտյան ամուսնուս սենյակը հավաքելիս մի իր գտա ու․․․Չկարողացա զսպել արցունքներս։Առավոտյան արթնանալով՝ Ջուլիան
նկատեց, որ ամուսինն արդեն տանը չէ: Վերջին ամիսների ընթացքում նա իրեն տարօրինակ էր պահում: Անկողնու մեջ մի քիչ պառ-
կելուց հետո՝ տարեց կինը որոշեց տունը կարգի բերել:
Սկսելով ննջասենյակից՝ նա հանկարծ մի նամակ հայտնաբերեց ամուսնու սեղանի վրա: Կարդալով այն՝ Ջուլիան չկարողացավ զս-
պել արցունքները:

-Սիրելի Ջուլիա, գրում եմ քեզ, մինչ դու քնած ես: Հնարավոր է, որ երբ արթնանաս, ես արդեն այլ մարդ լինեմ: Ես կարծես երկու աշ-
խարհների միջև եմ հայտնվել, և գիտակցում եմ, որ վերջնականապես կորում եմ դրանցից մեկում:
Վախենում եմ, որ մի օր այլևս չեմ վերադառնա:Գուցե վաղն արդեն չհասկանամ, թե ինչ է ինձ հետ կատարվում…Գուցե վաղն արդեն
չկարողանամ հայտնել հիացմունքս քեզանով, արտահայտվել, թե որքան եմ գնահատում քեզ…Հնարավոր է,որ վաղն արդեն չհասկա-
նամ, թե դու ինչ ես անում ինձ համար:

Դու դռների վրա թղթիկներ ես փակցնում, որ ես չշփոթեմ խոհանոցի և ննջարանի դռները:Երբեմն ականջիս շշնջում ես մեր թոռնիկ-
ների անունները:Միշտ համբերատար ես պատասխանում իմ բարկացած հարցերին: Ամեն ինչի համար շնորհակալ եմ, շնորհակալ
եմ, որ դեռ կողքիս ես: Գուցե վաղը մոռանամ քո անունը և չկարողանամ քեզ շնորհակալություն հայտնել: Գուցե վաղը չկարողանամ
քեզ ասել՝ Ջուլիա, ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ…
Ընդմիշտ քո՝ Թ.Ա
Կարդալ սա առանց արցունքների գրեթե անհնար է: Նույնիսկ Ալցգեյմերի ծանր հիվանդության ժամանակ խորը զգացմուքները հնա-
րավոր է արտահայտել…
