Ամուսինս ուղղակի երազում էր տղա երեխա ունենալու մասին․ Երբ ծննդաբերելուց հետո զանգեցի նրան և հայտնեցի լուրը, քիչ էր մնում ուշագնաց լիներ․․․

Ամուսինս ուղղակի երազում էր տղա երեխա ունենալու մասին․ Երբ ծննդաբերելուց հետո զանգեցի նրան և հայտնեցի լուրը, քիչ էր
մնում ուշագնաց լիներ․․․Երբ ես հղիացա, առաջին հետազոտության ժամանակ մեզ ասացին, որ զույգեր ենք ունենալու։ Ես ու ամու-
սինս ցնցված էինք նորությունից։ Պատկերացնում էինք, որ դժվար է լինելու։

Մեր ավագ աղջիկն այդ պահին 10 տարեկան էր, իսկ մենք ուղղակի որոշել էինք մի որդի ունենալ․․․Որոշեցինք երեխաների սեռը չի-
մանալ մինչ ծնվելը։Հասանք տուն և սկսեցինք երազել,թե ինչպես ենք խնամելու մեր զույգ փոքրիկներին,մեր աղջիկն էլ անհամբերու-
թ-յամբ լցված սկսեց մեզ հետ միասին սպասել երեխաների լույս աշխարհ գալուն։Ժամանակը շատ արագ անցավ։Իմ ծննդյան օրն էր,
եկան ծնողներս, քույրերս։ Նստեցինք, նշեցինք։ Ես գնացի հանգստանալու։ Հաջորդ առավոտյան վազեցի ամուսնուս մոտ և ասացի․

-Ինձ տար ծննդատուն։

Բժիշկներն ասացին,որ դեռ մի քանի ժամ կա։ Ամուսինս գնաց տուն, որ երեխային տանի տատիկի մոտ և վերադառնա․․․ բայց չհաս-
ցրեց։ Մի ժամից ծնվեցին երեխաներս․․․եռյակ երեխաներս։Ծնունդը երկու բժիշկ էին ընդունում։Երկրորդ երեխայի ծնվելուց հետո մի
բժիշկը բացականչեց․

-Սպասեք, մի երեխա էլ կա։

Նույնիսկ բժիշկներն էին շփոթված վիճակում, էլ չեմ խոսում իմ մասին։ՈՒնեցա մի աղջիկ և երկու տղա։ Ինձ տվեցին հեռախոսը և
ասացին, որ ամուսնուս շատ զգույշ պատմեմ․

-Արմեն, եթե ղեկին ես, կանգնեցրու մեքենան։ Պատրա՞ստ ես, դե լսիր։ Երկու որդի ու մի գեղեցկուհի դուստր ենք ունեցել։

Նա մի րոպե լռեց, հետո սկսեց բարձր ծիծաղել և ասաց․

-Որտեղ երկուսը, այնտեղ էլ երեքը։

Հավատացնում եմ, որ կյանքիս ամենաերջանիկ օրն էր, երբ գրկեցի իմ երեք փոքրիկներին՝ իմ անակնկալներին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика