5-ամյա դստերս հետ խանութ էինք գնացել, երբ մեր դիմաց դուրս եկավ կապույտ մազերով ու անակջողերով մի երիտասարդ․․․

5-ամյա դստերս հետ խանութ էինք գնացել, երբ մեր դիմաց դուրս եկավ կապույտ մազերով ու անակջողերով մի երիտասարդ․․․Ես ու
5-ամյա աղջիկս վերջերս գնացել էինք հացաբուլկեղենի խանութ՝ նրա համ ար փքաբլիթ գնելու։ Ապակե դուռ էր, ու երբ մոտենում
էինք մուտքին, նկատեցինք մի երիտասարդի, ով պատրաստվում էր դուրս գալ։

Դեռահաս էր, գլխի կողքի հատվածներում մազեր չկային, իսկ մեջտեղի հատվածում՝ դիմացից մինչ հետևի մասը, վառ կապույտ մա-
զեր էին։ Քթին ու ականջներին մի քանի հատ ականջօղ կար։ Հագել էր կարմիր անթև շապիկ, ու տեսա, որ թևերը վերևից ներքև
պատված են դաջվածքներով։ Տղան մի ձեռքով պահել էր սքեյթբորդ, իսկ մյուս ձեռքով՝ տուփով խմորեղեն։

Աղջիկս, ով քայլում էր իմ առջևով, կանգ առավ՝ տեսնելով երիտասարդին։ Ես կարծում էի, թե նա վախեցել է, քանի որ բացեց դուռը
ու անշարժ կանգնեց։Բայց ես սխալվում էի։Աղջիկս պարզապես բացել էր դուռն այնքան, որքան լայն բացվում էր այն։ Ես էլ անցա մի
կողմ, որ տարօրինակ դեռահասը կարողանա դուրս գալ։

Նա մեզ ժպտալով շնորհակալություն հայտնեց ու գնաց։Խանութից դուրս գալուց հետո դստերս ասացի, որ շատ ուրախ եմ նրա վա-
րքի համար։ Ես զգացի, որ տղայի արտաքին տեսքը չի անհանգստացրել երեխայիս, բայց որոշեցի հետը խոսել։ Բայց ինչպես պարզ-
վեց, միակ մարդը, ով ուրիշի արտաքինի մասին խոսելու կարիք ուներ, դա ես էի։

Միակ բանը, որ նկատել էր աղջիկս, այն էր, որ «տղայի ձեռքերը զբաղված էին ու նրա համար դժվար կլիներ բացել դուռը»։Այսինքն
ես տեսել էի մի մարդու, ում գլխի կեսը սափրած էր, կեսը կապույտ, ուներ փիրսինգներ, իսկ փոքր երեխաս նկատել էր մեկին, ով
ուղղակի կդժվարանար բացել դուռը։

Կարծում եմ՝ մենք մեր ազատ մտածելակերպով երեխաներից դեռ շատ բան կսովորենք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика