43-ամյա սկեսուրս որոշել է երեխա ունենալ․․․Ախր նրա, որ տարիքն է, ինչի՞ն է դա պետք

43-ամյա սկեսուրս որոշել է երեխա ունենալ․․․Ախր նրա, որ տարիքն է, ինչի՞ն է դա պետք։ Վերջերս համա ցանցում տեսանք մի երի-
տասարդ աղջկա գրառում ու որոշեցինք կիսվել՝ ձեր կարծիքը իմանալու համար:Սկեսուրս ունի երկու որդի, երկուսն էլ ամուսնացած
են: Ամուսնուս եղբայրն արդեն երեխա ունի, մենք դեռ ոչ, քանի որ 5 ամիս առաջ ենք ամուսնացել ու դեռ շատ երիտասարդ ենք՝ ծն
ող դառնալու համար, բացի այդ չունենք մեր բնակարանը, վարձով ենք ապրում:

Ու օրեր առաջ սկեսուր մայրիկս հայտնեց, որ երեխայի է սպասում, աղջիկ է ունենալու: Ախր նա արդեն 43 տարեկան է: Գոնե իր որ
դիներին օգնեն, աջակցեն գումարով, որ կարողանանք տուն գնել, այդ տարիքում երրորդ երեխա են ունենում: Իսկ հետո, երբ նրանք
ծերանան կամ էլ չլինեն, ո՞վ է այդ երեխային պահելու:

Մի՞թե ես, նրանց որդու կինը… Չեմ ուզում:Ես համարում եմ, որ սկեսուրս շատ ծեր է ծննդաբերելու համար, ու երեխա ունենալը ե-
րիտասարդների համար է, ոչ թե տարիքով կանանց:Ամուսինս ինձ չի հասկանում, ասում է, որ իր ծնողների նեղ անձնական գործե-
րին չի միջամտի, բայց ես գիտեմ, որ շատ է ամաչում այդ ամենի համար:

Ո՞ր մի տղամարդը կցանկանա ամոթով մնալ ընկերների մոտ:Հետո որոշեցի սկեսուրիս հետ խոսել: Ասում եմ, մեծ մարդիկ եք, գոնե
գնայիք ձեր գյուղի տուն, հանգիստ ապրեիք ամուսիններով, մենք էլ տեղափոխվեինք ձեր բնականարան, երեխա ունենայինք: Բացի
այդ, միանգամից ասացի, որ չեմ պատրաստվում հետագայում պահել նրանց աղջկան: Ի պատասխան սկեսուրս ասաց.

-Եթե մենք ժամանակից շուտ հեռանանք կյանքից, իսկ մեր երեխան մնա միայնակ, թող տանեն մանկատուն, եթե որդիներս նեխած
ու փոքրոգի կանանց հետ են ամուսնացել:

Չեմ պատկերացնում, թե ինչ ավարտ կունենա այս պատմությունը, բայց սարսափելի ամաչում եմ սկեսուրիս փոխարեն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика