10 տարվա ամուսնացած էինք, երջանիկ կյանքի համար ամեն ինչ ունեինք, բացի մի ամենակարևորից․․․Ամանորի նախօրեին էր, ա-
մուսինս գնաց խանութ առևտրի ու վերադարձա մեր տարիների երազանքը ձեռքին։Ես ու ամուսինս արդեն 10 տարի ամուսնա-ցած
էինք: Երջանիկ կյանքի համար ունեինք ամեն ինչ. լավ աշխատանք, տուն, հավատարիմ ընկերներ և հոգատար բարեկամներ:

Սակայն պակասում էր գլխավորը. մենք երեխա չունեինք:Ես երկար ժամանակ բուժվում էի, սակայն ամեն ինչ ապարդյուն էր: Մեր
ընկերները մեզ խորհուրդ էին տալիս երեխա որդեգրել, սակայն ինձ թվում էր, որ ես չեմ կարողանա անկեղծ սիրել ուրիշի երեխային:
Ամանորի նախօրեն էր: Թխվածք պատրաստելիս նկատեցի, որ մի երկու բաղադրիչ է պակասում և խնդրեցի ամուսնուս խանութ
գնալ:
Սակայն ամուսինս վերադարձավ 2 րոպեից՝ նորածին երեխայի գրկած:Պարզվում է, շքամուտքի մոտ ամուսինս մանկասայլակ է հա-
յտնաբերել, որի մեջ քնած էր փոքրիկը, մոտակայքում ոչ մի մեծահասակ չի եղել: Արմենն առանց երկար մտածելու փոքրիկին բերել
էր տուն, որ վերջինս չսառի:Մենք ոստիկանություն զանգեցինք…պարզվեց երեխային լքել են, գցել են դուրսը և հեռացել:

Ոստիկանները տարան երեխային: Ես մի քանի օր տեղս չէի գտնում, իսկ երբ տոնական օրերն անցան, շտապեցի, որպիսի փոքրիկի
մասին ինչ-որ նորություն իմանամ:Կարծում եմ, արդեն հաս կացաք, որ երե խան արդեն մեզ հետ է ապրում, մենք նրան պաշտոնա-
պես որդեգրել ենք: Մեր տղան արդեն գրեթե 3 տարեկան է, և մենք սիրում ենք նրան ամբողջ սրտով և մեր կյանքն առանց նրա չենք
պատկերացնում:
