06.11.2023-12.11.2023 աստղագուշակ, Առյուծներին գայթակղիչ առաջարկներ, Կարիճներին․․․Ինչ է սպասվում հորոսկոպի նշաններին
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Այս շաբաթ դուք մեծ հաջողությունների կհասնեք, եթե արագ ու վճռական գործեք: Օգտակար կլինի աշխատանքի մեջ նախաձեռնող լինելը. դուք կկարողանաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը, առաջ անցնել մրցակիցներից: Ձեզ կօգնի նաև մարդկանց հետ լեզու գտնելու, նրանց ձեր կողմը գրավելու ունակությունը: Ազդեցիկ համախոհներ գտնելու շանս կլինի: Նրանց աջակցությամբ դուք կանեք այն, ինչը նախկինում համարյա անհնար է թվացել:
Շաբաթը հետաքրքիր նորություններ կբերի: Դրանք կարող են ազդել ձեր ծրագրերի վրա կամ հուշել, թե ինչպես գործեք հետո: Դուք կհասկանաք, որ չարժե հնից կառչել, կսկսեք ինչ-որ բան փոխել ձեր կյանքում և արագ կհասնեք առաջին հաջողություններին: Էներ գիա շատ կունենաք, գերհոգնածությունից կարող եք չվախենալ, նույնիսկ եթե այս շաբաթ զբաղվեք ինչ-որ բարդ բանով, մի քանի ուղևորություն կատարեք, խախտեք օրվա գրաֆիկը: Բայց օրգանիզմը հատուկ փորձության ենթարկել էլ չարժե:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Ձեր ուժերի սահմաններում կլինի համարյա անհնարինն անելը: Կարևոր կլինի ժամանակին առաջնահերթությունները որոշելը, հաս կանալը, թե արդյոք արժե մեկ կարևոր գործի վրա կենտրոնանալ, թե լավ է զբաղվել ինչ-որ մեկ այլ, թեկուզ ոչ այնքան նշանակալի, բայց էլի ակտուալ բանով: Նման որոշումները պիտի ինքնուրույն ընդունեք: Ինչ-որ մեկի օգնության կամ խորհրդի կարիքը չի լինի:
Սովորականից շատ պիտի աշխատեք: Պիտի ոչ միայն առօրյա առաջադրանքները լուծեք, այլև նոր բան սովորեք: Հավանական է դուք միանգամից գլխապտույտ հաջողությունների չհասնեք: Դա բացատրելի կլինի. հիմա խոսքը ավելի շատ ապագա բարեկեցութ յան հիմքերը դնելու մասին է: Ժամանակի ընթացքում պարգևատրում կստանաք, իսկ հիմա միայն պիտի համբերությամբ զինվեք: Շաբաթը հարմար կլինի և՛ կոլեգաների, և՛ մտերիմների, և՛ ծանոթների, և՛ ինքներդ ձեզ հետ կարևոր բաների մասին պայմանավ որվելու համար: Դա արագ անել չի ստացվի: Պատրաստ եղեք մի քանի փորձ ձեռնարկելու:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Շաբաթը հաջող կդասավորվի, եթե նրա առաջին կեսին դուք մանրուքները սրտին մոտ չընդունեք: Այո, ինչ-որ բան կարող է այնպես չընթանալ, բայց անհաղթահարելի խոչընդոտներ ձեր ճանապարհին չեն առաջանա, իսկ ցանկացած հարցի պատասխան շուտով կգտնվի:Ուշադրություն դարձրեք շրջապատողների հետ ձեր հարաբերություններին: Հնարավոր է հասկանաք, թե ինչու են վերջին ժամանակներս տարաձայնություններ շատ առաջանում ու գտնեք դրանց վերջ տալու ձևը: Մտերիմները հաճախ պիտանի խորհուր դներ կտան: Դուք կուզենաք հետևել դրանց:Գործեր շատ կունենաք: Միանգամից գլուխ չեք հանի, թե դրանցից որոնք են շտապ ու կարևոր, իսկ որոնք կարելի է առանց կորուստների հետաձգել կամ մեկ ուրիշին հանձնարարել: Իրավիճակից գլուխ հանելու համար ժամանակ է պետք գալու:Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Շաբաթը հարմար կլինի հյուրեր ընդունելու, ընտանեկան տոներ կազմակերպելու համար:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հատկապես շաբաթվա սկզբին կարևոր կլինի վեճերից խուսափելը: Դուք շրջապատողների հետ ամեն հարցում համաձայն չեք լինի: Բայց ձեր ճշմարտացիությունն ապացուցել ամեն անգամ արագ չի ստացվի, պիտի ժամանակ վատնեք բացատրությունների վրա, որոնք բոլորը չէ, որ ուշադիր կլսեն: Երբեմն արժե բացատրությունները նվազագույնի հասցնել ու պարզապես վարվել այնպես, ինչ պես ճիշտ եք համարում:Կարող եք հաջողության հասնել աշխատանքի մեջ: Դրանց հասնելն ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր սովոր են ուշադրություն դարձնել մանրուքներին: Նոր բան մտածելու կարիք ամեն անգամ չի լինի: Հաճախ անհրաժեշտ արդյունքն ստանալու համար բավարար կլինի հրահանգներին հետևելը:Ուսման մեջ հաջողությունների հասնելը հեշտ չի լինի: Երբեմն հասար ակ բաները մտապահելու կամ էլ հեշտ առաջադրանքները լուծելու համար մեծ ջանքեր պիտի գործադրեք: Բարեբախտաբար, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել խորհրդի և աջակցության խնդրանքով:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Եթե մեծ ծրագրեր ունեք, դրանց իրագործումը մի հետաձգեք: Հենց շաբաթվա առաջին օրերն են հարմար լինելու կարևոր գործերի, բարդ հարցերը լուծելու համար: Այս հատվածում համախոհների գտնելը դժվար չի լինի: Հնարավոր է ձեզ հաջողվի ստանալ շատ ազդեցիկ անձանց աջակցությունը:Գրավիչ հեռանկարներ կբացվեն աշխատավայրում: Չի բացառվում՝ ձեզ նոր պաշտոն առաջար կեն, հնարավորություն տան զբաղվել նրանով, ինչը ձեզ շատ է հետաքրքրում: Պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու ունակութ յունը: Կոլեգաների և գործընկերների հետ լավ հարաբերությունները կհեշտացնեն շատ առաջադրանքների լուծումը:Շաբաթը հարմ ար կլինի փաստաթղթերի հետ աշխատելու, պաշտոնական հարցումներ կազմելու, պետկազմակերպություններին դիմելու համար: Այստեղ հաջողակ կլինեք. և՛ պետք եղած մարդիկ տեղում կլինեն, և՛ բյուրոկրատական արգելքներ հաղթահարելու կարիք չի լինի, և՛ թղթերը ձևակերպելու համար շատ ժամանակ չի պահանջվի:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հավաքեք մտքերն ու լուրջ տրամադրվեք: Կթվա, թե շաբաթվա առաջին օրերը աշխատանքային հերոսությունների ժամանակ չեն, ավելի օգտակար է հանգստանալը, քան աշխատանքի վրա կենտրոնանալը; Բայց կլինեն գործեր, որոնք չի կարելի հետաձգել: Դրանց պատասխանատու վերաբերվեք, և ավելի ուշ ստիպված չեք լինի զղջալ, որ ժամանակը զուր վատնել եք:Չի բացառվում, որ այս շաբաթ ստիպված լինեք բարդ զրույցներ վարել, խոսել այնպիսի բաների մասին, որոնք պարզապես կուզենայիք մտքից մի կողմ վան ել: Դուք կկարողանաք ձեզ բարեհամբույր պահել նույնիսկ նրանց հետ, ովքեր պատրաստ չեն կառուցողական երկխոսության: Լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, դուք բոլորին դուրեկան լուծումներ կգտնեք:Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ամենամտեր իմների հետ: Նրանց հետ շփումները դրական հույզեր կպարգևեն, կոգեշնչեն: Ձեզ լավ խորհուրդներ կտան: Հետևեք դրանց ու շուտ ով կտեսնեք, որ կյանքը դեպի լավն է փոխվում:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Բավական անհանգիստ, բայց հետաքրքիր շաբաթ է սպասվում: Ամենայն հավանականությամբ պիտի լրիվ նոր բանով զբաղվեք, և գործը ձեզ այնքան կգրավի, որ կուզենաք փոխել ապագայի ծրագրերն ու ձեր սովորույթները: Հեշտությամբ ծանոթություններ կհա ստատեք: Դուք ամենատարբեր մարդկանց հետ կհանդիպեք, շատերին դուր կգաք, բոլորի հետ հրաշալի լեզու կգտնեք: Այս շաբաթ սկսվող հարաբերությունները օգտակար կլինեն ձեզ համար:Դուք շատ բան կսովորեք շրջապատողներից, և հաճախ դրա համար համարյա ոչ մի ջանք չեք գործադրի: Ուրիշի փորձին ապավինելով՝ դուք արագ նպատակին տանող ուղի կգտնեք, լուրջ սխալներ չեք անի: Այս շաբաթ ընդունած որոշումները կարող են ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ բացել:Կփոխվեն շրջապատող ների հետ հարաբերությունները: Դուք կմտերմանաք նրանց հետ, ում հետ առաջ դեպքից դեպք էիք շփվում, կհասկանաք, որ թերա գնահատել եք որոշ ծանոթների: Չի բացառվում անսովոր, գրավիչ սիրային պատմության սկիզբը:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Այս շաբաթ շատ կարևոր կլինի բարեհամբույր լինելն ու շրջապատողների հետ դատարկ բաների պատճառով չվիճելը, թեժ վեճերից խուսափելը: Լուրջ կոնֆլիկտների պատճառներ չեն լինի, բայց նույնիսկ դատարկ բանի պատճառով տարաձայնությունները մեծ ուժեր կխլեն ու կշեղեն գործերից: Աշխատեք ուշադրություն չդարձնել շրջապատողների փոքրիկ թերացումներին, ներողամիտ լինել ուրիշի թուլությունների հանդեպ: Դա օգուտ կտա հարաբերություններին, թույլ կտա խուսափել տհաճ պահերից:Գործեր սովորակա նից շատ կունենաք: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, որպեսզի հիմար բաների վրա շատ ժամանակ չվատնեք: Լսեք ինտուիցիային, որը միշտ կհուշի, թե ինչի վրա արժե կենտրոնանալ:Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, մտերիմներից մեկին վերաբերող լավ նորություններ: Չեն բացառվում նվերներն ու անակնկալները, որոնց համար շատ ուրախ կլին եք, ինչպես նաև դրամական մուտքերը անսպասելի աղբյուրներից:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Դուք օգտակար բաներ շատ կիմանաք: Բայց մի շտապեք այդ ինֆորմացիայով ամեն պատահածի հետ կիսվել: Հիմա գաղտնիքները բացելու ժամանակը չէ, չարժե անկեղծ զրույցներ վարել քիչ ծանոթ մարդկանց հետ: Զգուշությունը հատկապես կարևոր կլինի գործն ական հարաբերություններում: Ձեր թշնամիներին կարող է հայտնի դառնալ այն, ինչը կնախընտրեիք թաքցնել:Ինչքան էլ ուզենաք նոր բան ստանձնել, աշխատեք նախ գլուխ հանել ընթացիկ գործերից, կատարել ավելի վաղ տված խոստումները: Կարևոր կլինի այն մարդկանց չհիասթափեցնելը, որոնք ձեզ վրա հույս են դրել: Դա վերաբերում է և՛ աշխատանքին, և՛ անձնական հարաբերություն ներին:Հավանական են չծրագրված ծախսեր: Հաճախ դրանք հաճելի կլինեն, դուք ուրախությամբ ինչ-որ բան կգնեք ձեր կամ ձեր մտերիմների համար, իրեր ձեռք կբերեք, որոնց մասին վաղուց էիք երազում: Շաբաթվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոս տանում:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Շատ հագեցած շաբաթ է սպասվում: Շատ բան պիտի հասցնեք, ուստի որոշ օրերի ձեր ամեն րոպեն հաշվի մեջ կլինի: Չնայած ամեն անգամ չի հաջողվի խուսափել դատարկ խառնաշփոթից, դուք դատարկ բաների վրա շատ ժամանակ չեք վատնի: Հաճախ կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են համախոհներ դառնալ, իսկ ժամանակի ընթաց քում՝ նաև ընկերներ:Շրջապատողների հետ ձեր հարաբերությունները ընդհանրապես կարող են նկատելիորեն փոխվել: Հնարավոր է ձեր ծանոթներից մեկին լրիվ նոր լույսի ներքո տեսնեք: Նախկինում մակերեսային կամ պարզապես ֆորմալ բնույթ կրող կապերն ավելի կխորանան, լուրջ բնույթ կստանան: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները, հնարավոր է անսովոր սիրային պատմ ության սկիզբ:Այս շաբաթ դուք կկարողանաք հաջողություների հասնել բարդ գործերում, լուծել այն հարցերը, որոնց շուրջ նախկին ում շատ եք մտածել: Դուք ձեզ գովելու առիթ կունենաք:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հրաշալի շաբաթ է ձեր աշխատանքի, բիզնեսի, կարիերայի զարգացման հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Լավ հասկ անալով, թե ինչի եք ուզում հասնել՝ դուք ձեր առաջ իրական նպատակներ կդնեք և դրանց հասնելու համար ամենաարդյունավետ մե թոդները կընտրեք: Դատարկ բաների վրա ժամանակ վատնելու, աննշան հարցերի լուծմամբ զբաղվելու կարիք չի լինի. ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դա հանձնարարել:Տանը հոգսեր սովորականից շատ կունենաք: Հաճախ դրանք կապված կլինեն հաճելի իրադարձությունների հետ, օրինակ՝ որոշ հարազատների այցելության, հյուրեր ընդունելու, ընտանեկան տոնի, որի համար անսպասելի առիթ կստեղծվի: Հենց տանը արժե հանդիպել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Այդպես ձեզ ավելի հարմարավետ կզգ աք:Կուզենաք ուրախացնել ձեզ ու ձեր մտերիմներին, և դուք բաց չեք թողնի դա անելու հնարավորությունը: Կարող եք ուղևորությ ուններ ծրագրել, գնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է դրա համար: Ապագայի մասին մտորումները կօգնեն դրական տրամադրվել:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Շրջապատողներին մոտեցում գտնելը միշտ չէ, որ հեշտ կլինի: Երբեմն դուք շատ կաշխատեք ինչ-որ մեկին դուր գալ, իսկ արդյունք ում միայն անհարմար վիճակում կհայտնվեք: Իսկ եթե ձեզ բնական ու անկաշկանդ պահեք, ամեն ինչ հաջող կդասավորվի:Չարժե չափազանց շատ բան սպասել կոլեգաներից ու գործընկերներից: Նրանք երբեմն անուշադիր կլինեն, իսկ հաճախ պարզապես ձեզան ից քիչ հետաքրքրված կլինեն ընդհանուր գործի հաջողությամբ: Ուստի կարևոր առաջադրանքները պետք է ինքնուրույն լուծել: Եթե ձեզ ինչ-որ մեկը օգնում է, արժե համոզվել, որ ամեն ինչ ճիշտ է արվում:Հարմար շաբաթ է լինելու կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Հիմա դա հեշտությամբ կստացվի: Դուք սովորույթներից չեք կառչի, չեք վախենա դուրս գալ հարմարավետության դաշտից: Ուստի շաբաթը բազում վառ տպավորություններ կպարգևի:
