Օդանավակայանում մայր ու դուստր էին իրար հրաժեշտ տալիս․․․Միայն հասկացա, որ տարօրինակ բառեր ասացին իրար։Աղջիկը
պատրաստվում էր մեկնել, ուստի նրանք գրկախառնվեցին, եւ մայրն ասաց.
-Ես սիրում եմ քեզ, եւ ցանկանում եմ քեզ ԲԱՎԱՐԱՐ:
Դուստրը պատասխանեց.
-Մայրիկ, քո սերը հենց այն է, ինչ ինձ անհրաժեշտ է: Ես նույնպես ցանկանում եմ քեզ բավարար, մայրիկ:Նրանք համբուրվեցին, եւ
աղջիկը հեռացավ: Դրանից հետո մայրը մոտեցավ պատուհանին, որի մոտ ես նստած էի:
Ես նկատեցի, որ նա հազիվ է լացը զսպում, բայց որոշեցի չխառնվել նրա անձնական կյանքին: Իսկ հետո, նա ինքը մոտեցավ ինձ,
հարցնելով.

-Դուք երբեւէ հրաժեշտ տվե՞լ եք մեկին, իմանալով, որ դա հավիտյան է:
-Այո,- պատասխանեցի ես. — Կներեք հարցի համար, բայց ինչո՞ւ եք կարծում, որ հավերժ հրաժեշտ տվեցիք:
-Ես արդեն ծերացել եմ, եւ նա ապրում է շատ հեռու: Կարծում եմ, որ հաջորդ անգամ նա կգա արդեն իմ հուղարկավորությանը,- պա-
տասխանեց կինը:
Ինձ ժամանակ էր պետք հուզումս զսպելու համար: Հետո հարցրի.
-Հրաժեշտ տալիս, Դուք ասացիք. «Ցանկանում եմ ձեզ բավարար»: Կարո՞ղ եք բացատրել, թե ինչ է դա նշանակում:
Նա սկսեց ժպտալ:
-Այս մաղթանքը մեր ընտանիքում դարձել է ավանդույթ:
Այն փոխանցվում է սերնդեսերունդ:Ծնողներս միշտ մաղթում էին դա իրենց ընկերներին եւ հարազատներին:Նա մի պահ լռեց, մտա-
ծեց, հետո ժպտաց.
-Երբ մենք ասում ենք. «Ես ցանկանում եմ քեզ բավարար», մենք նկատի ունենք սա`

Ցանկանում եմ, որ քո կյանքը պայծառ լինի:Մաղթում եմ քեզ բավարար անձրեւոտ օրեր, որպեսզի ավելի շատ գնահատես արեւոտ
օրերը:Մաղթում եմ քեզ բավարար երջան կություն, որ հոգիդ ծաղկի:Մա ղթում եմ քեզ բավարար ցավ ապրել, որ կարողանաս զգալ
նույնիսկ ամենափոքր ուրախությունները:
Մաղթում եմ քեզ բավարար հաղթանակներ, որպեսզի միշտ հասնես նրան, ինչ ցանկանում ես:Մաղթում եմ քեզ բավարար կորուստ-
ներ, որ իսկապես կարողանաս գնահատել ունեցածդ:Մաղթ ում եմ քեզ բավարար հանդ իպումներ, որ կարողանաս դիմանալ բաժա-
նումներին:
Այս խոսքերից հետո նա արտասվեց եւ հեռացավ:Ասում են, որ մեկ րոպե է պետք, որ գտնես հատուկ մարդուն: Մեկ ժամ, որ գնահա-
տես նրան:Մեկ օր, որ սիրես նրան:Եվ ամբողջ կյանք` մոռանալու համար …
