Քսանհինգ տարի երեխա ունենալու ապարդյուն փորձերից հետո, երբ արդեն հաշտվել ես այդ մտքի հետ,մեկ էլ․․․Նույնիսկ բուժ․անձ-
նակազմն էր ուրախությունից լալիս
Աննան շփոթվեց, նա չհասկացավ, թե բժիշկներն ինչ էին ասում: Առավոտյ ան վատ զգաց, որով այնը ցավում էր: Ցավն ուժգին էր,
հասկացավ, որ ինքնուրույն չի հասնի կլինիկա, որոշեց շտապ օգնություն կանչել: Բժիշկը լսեց բողոքները, հետազոտեց ու ժպիտով
պատվիրեց արագ պատրաստվել, որ տեղափոխեն հիվանդանոց:Աննան շատ զարմացած էր: Շտապ օգնո ւթյան մեքենան մտավ
ծննդատան բակ: Ընդունարանի բժիշկը հետազոտեց և ասաց, որ պետք է արագ բարձրանալ ծնարան, որովհետև երեխան արդեն
ծնվում է: Կնոջ մոտ հիստերիա սկսվեց:

-Ինչպես եք այդպիսի կատակներ անում: Ինչ ծննդաբերություն, բժիշկ: Ես արդեն մեկ տարի է կլիմաքսի մեջ եմ: Օգնեք ինձ, ես իս-
կապես չեմ դիմանում ցավին:
Հիմա բժշկի հերթն էր զարմանալու, նա չէր պատկերացնում, որ ապագա մայրը չգիտեր իր հղիության մասին: Դա կարող էր իհարկե
բացատրվել նրա ավելորդ քաշով ու երեխաներ չունենալով:Բայց ժամանակ չկար պարզաբանումների, երեխան արդեն ծնվում էր, ա-
վելորդ խոսելու ժամանակ չկար:Ապշահար կնոջը տեղափոխեցին ծնարան, որտեղ էլ մի քանի րոպե անց ծնվեց մի ամրակազմ տղա,
ով բաս ձայնով ճչաց:
Մինչ մանկական բժիշկները քննում էին նորածնին, մանկաբարձուհին բժիշկին ինչ-որ բան ասաց, եւ Աննան կրկին ցավ զգաց: Հինգ րոպե անց, եղբորից հետո, մի աղջիկ ծնվեց:Աննան այս ամբողջ ժամանակ մի տեսակ ապշած, պարզապես լուռ հետեւում էր բժշկա-կան անձնակազմի հրահանգներին:

Բժիշկները լրջորեն վախենում էին նրա հոգեբանական վիճակի համար, որովհետև դա լուրջ հարց է: Դեռ մի ժամ առաջ նա չէր կաս-կածում, որ հղի է, իսկ հիմա միանգամից երկու երեխայի մայր է դարձել:Բայց նրանց վախերը արդարացված չէին: Ծննդաբերելուց կես ժամ անց կինը խնդրեց, որ երեխաններին ցույց տան և լաց եղավ, երբ նրանց բերեցին:
Ուրախությունից լաց եղավ:Այդ պահին սպասասրահում լաց էր լինում նաև նորաթուխ երջանիկ հայրիկը:Կատակ բան չէ: Քսանհինգ տարի երեխա ունենալու ապարդյուն փորձերից հետո, երբ արդեն հաշտվել ես այդ մտքի հետ, մեկ էլ այսպես անսպասելի, միանգա-մից ունենում ես և´ տղա և´ աղջիկ:
