Սկեսուրս ու սկեսրայրս տղայիս առաջին տարվա տարեդարձին եկել էին դատարկ ձեռքերով, իսկ ամուսինս շարունակում է նրանց
պաշտպանել․․․
-Ամենազարմանալին այն է, որ ես այն մարդկանցից չեմ, ովքեր համարում են, որ ծնողները պարտավոր են երեխաների համար ինչ-
որ բան անել, հակառակը…-օրեր առաջ գանգատվում էր ընկերուհիս, — ամուսնուս ծնողները ունևոր մարդիկ են: Երկու բնակարան
ունեն, յուրաքանչյուրն՝ իր մեքենան: Իսկ ես ու ամուսինս հիփոթեկով ենք տուն գնել, բայց էլի գոհ եմ:

Մենք ամեն ինչի ինքներս ենք հասնում ու ոչ մեկից կախվածության մեջ չենք:Բանն այն է, որ 1 շաբաթ առաջ Անիի կրտսեր որդին
դարձավ 1 տարեկան: Մեծ խնջույք չեն արել, միայն մտերիմներին էին հրավիրել՝ մտածելով, որ երեխան դեռ փոքր է, չի հասկանում,
ու աղմուկն ու շատ հյուրերը նրան կարող են վախեցնել:
-Մայրիկս ու հայրիկս էին եկել, քույրիկս՝ ընտանիքի հետ, ու ամուսնուս ծնողները: Գեղեցիկ սեղան էի պատրաստել, տորթ պատվի
րել, տունը զարդարել էի փուչիկներով: Ես գիտեմ, որ մայրիկս այնքան էլ շատ գումար չունի, բայց միայն տեսնեիր, թե ինչ նվերներ
էր բերել: Հեծանիվ, տնակ, գրքեր, մեծ փափուկ խաղալիք: Ես անգամ զարմացա, թե նրան որտեղից այդքան գումար: Պարզվեց՝ մի
քանի ամիս քիչ-քիչ հավաքել է: Ու հետո եկան սկեուրս ու սկեսրայրս, բերեցին… տուփով կոնֆետ:

Պատկերացնու՞մ ես, տուփով կոնֆետ թոռան 1 տարեկանին: Ու նրանք շատ լավ գիտեն, որ երեխաներս առհասարակ շոկոլադ չեն
ուտում:Ես իհարկե նրանց ոչինչ չասացի: Բայց երբ երեկոյան հյուրերը գնացին, դա քննարկեցի ամուսնուս հետ: Զգացի, որ նա էլ էր
զարմացած, բայց մեկ է, պաշտպանում էր ծնողներին: Ասում էր՝ սերը նվերներով չի չափվում: Էլի համաձայն եմ, բայց կարող էին չէ
թոռան համար գոնե 1000 դրամով մի խաղալիք գնել: Տարօրինակ մարդիկ են…
Երկակի կարծիք ունեմ այս ամենի վերաբերյալ… չեմ հասկանում, ընկերուհիս իրավացի է թե ոչ:
