Սկեսուրս մյուս երկու հարսների մոտ միշտ բողոքել է ինձանից, բայց ինսուլտ ստանալուց հետո որոշեցին, որ․․․Դուք լինեք իմ փոխա-
րեն կը-խնամե՞ք նրան։Սկեսուրիս հետ լավ հարաբերություններ ի սկզբանե չդասավորվեցին: Ամուսինս նրա ավագ որդին է, ով միշտ
ծնողների կողքին է եղել և օգնել ամեն հարցում:Իսկ հիմա նրա կյանքում ուրիշ կին է հայտնվել,ինչն էլ չէր կարող խանդի առիթ չտալ:

Ես հույս ունեի, որ կկարողանամ երկրորդ մայր ունենալ՝ ի դեմս սկեսուրիս, սակայն ժամանակի հետ համակերպվեցի այդքան սառը
և ոչ բարյաց ակամ վերբերմունքի հետ: Երբ ծնվեց մեր աղջիկը, սկեսուրս սկսեց ինձ մի քիչ ավելի լավ վերաբերվել, գոնե ամուսնուս
իմ մասին տհաճ խոսքեր չէր ասում: Ես հանգ ստյան օրերին աղջկաս հետ գնում էի սկեսուրիս տուն, և աստիճ անաբար սկսեցինք
ավելի շատ շփվել:
Երբ ամուսնացան նրա կրտսեր որդիները, նա իր ողջ ուշադրությունը փոխեց նրանց կողմը:Մյուս հարսներին նա շատ էր սիրում, նը-
րանք ապրում էին նույն փողոում և միասին անցկացնում էին բոլոր տոներն ու հանգստյան օրերը: Ամուսնուս ծնողներն աջակցում
էին կրտսեր որդիներին ֆինանսապես, շատ էին օգնում նաև երեխաների խնամքի հարցում:Մենք քաղաք տեղափոխվեցինք և սկսե-
ցինք ավելի քիչ շփվել նրանց հետ:

Ես մի քիչ տխուր էի, քանի որ աղջիկս անտեսված էր տա տիկի և պապիկի կողմից, սակայն արդեն սովորել էի:Սկես րայրիս մահից
հետո սկեսուրս հիվանդացավ. ինսուլտից հետո նա ինքն իրեն չէր կարողա նում խնամել: Ես սկեցի նրան խղճալ և հաճախ այցելել:
Այժմ նա խնդրում է, որ գանք իր հետ ապրելու, իսկ ես չեմ ուզում գյուղ վերադ առնալ, բայց և չենք էլ կարող նրան մեր տուն տանել,
քանի որ ապրում ենք 1 սենյականոց բնակարանում:Մյուս որդիներն ու հարսները չեն էլ մտածում այդ կնոջը խնամելու մասին, իսկ
ինձ դաստիրակությունս թույլ չի տալիս նրան թողնել միայնակ և անօգնական վիճակում: Չգիտեմ, թե ինչ անեմ, մտածում եմ խնա-
մակալ վարձելու մասին…
