Չեմ պատկերացնում, որտեղից են մարդիկ ճանապարհորդությունների, շոփինգի ու լավ ժամանցի գումար վերցնում․․․Արդեն հոգնել
եմ այս կյանքից։Համացանցում հաճախ եմ կարդում այն մասին, որ կանայք՝ հասնելով 43-45 տարեկանի, սկսում են նոր գիտելիքներ
ստանալ, մազրվել, հետաքրքիր զբաղմունք գտնել, բիզնես կառուցել: Բայց ես երևի ապրում եմ զուգահեռ տիեզերքում…
Ընդ որում այն մյուս խմբի կանայք ունեն միջոցներ, ուժ ու էներգիա, իսկ ես՝ ոչ մի բանՀնարավոր է, խնդիրն այն է, որ 39 տարեկա-
նում եմ ունեցել առաջնեկիս, իսկ երկրորդիս՝ 39: Հիմա երկու տղաներս էլ դպրոցական են, ու երբ ես նոր եմ արթնանում, երազում
եմ, թե երբ է նորից մթնելու, որ պառկեմ քնելու:

Ես ահավոր հոգնում եմ և հոգեպես,և ֆիզիկապես:Սովորական օրս այսպես է անցնում:Արթնանում եմ վաղ առավոտյան, երեխանե-
րիս պատրաստում ու տանում եմ դպրոց, շտապում եմ գործի: Ես վաճառքի բաժնի մենեջեր եմ, իմ պարտականությունների մեջ է
մտնում պայմանագրեր կազմել, հաշվետվություններ ներկայացնել, կոմերցիոն առաջարկներ անել, հաճախորդների բազա կազմել:
Եթե որևէ խնդիր է լինում, տնօրենս կարող է զանգել ամեն պահի ու խլել իմ անձնական ժամանակը:Աշխատանքից հետո պիտի լի-
նեմ նաև մայրիկ ու տնային տնտեսուհի. երեխաներիս հետ խաղամ, կերակրեմ, օգնեմ դասեր անել: Ինձ վրա թափվում է գործերի
տարափ, ու ես չեմ իմանում, թե ինչից սկսեմ:

Տարեկան 3 շաբաթից ավել արձակուրդ չեմ կարողանում վերցնել, իսկ այդ ժամանակը տրամադրում եմ տան կապիտակ մաքրութ-
յանը: Էլ չեմ ասում, թե որքան գործ եմ անում արձակուրդից անմիջապես առաջ և հետո:Քնելուց առաջ ուղեղս վերածվում է հաշվիչի.
անդադար մտածում եմ, թե ինչպես բաշխենք միջոցները, որ բավականացնի կոմունալների, երեխաների խմբակների, հագուստի,
մթերքի…
Ամուսինս ինձանից շատ է աշխատում, նա շատ լավն է, հոգատար է, բայց միևնույնն է, ես ավելի շատ եմ հոգնում, քան թե նա: Չեմ
պատկերացնում, որտեղից են մարդիկ ճանապարհորդությունների, շոփինգի ու լավ ժամանցի գումար վերցնում:Չեմ կարողանում
անգամ սեփական տարրական խնամքով զբաղվել: Ունեմ նաև տարեց ծնողներ, ովքեր նույնպես ունեն իմ ուշադրության կարիքը:
Ես 47 տարեկան եմ, ու երազում եմ թոշակի անցնելու մասին…
