Չեմ հասկանում ինչո՞ւ է ավագ եղբայրս այդքան շատ ուզում, որ ամուսնանամ իր ընկերոջ հետ․․․Մի դեպք է կատա րվում իմ կյան-
քում, ինչն անչափ անհասկանալի է ինձ համար։ Մեծ եղբայրս շարունակ պնդում է, որ պետք է ամուսնանամ իր ընկերոջ հետ։ Ինչո՞ւ
է նա այսպես վարվում։ Չեմ կարողանում հասկանալ նրա այս արարաքի դրդապատճառը։

Անցած օրը նա շարունակ գովերգում էր իր ընկե րոջը, որն, անկեղծ ասած, ինձ այնքան էլ դուր չի գալիս։Ինձ համար հատ կապես
անհասկանալի է, որ նա նախ կինում անչափ խիստ էր ու դեմ էր իմ ամու սնությանն իմ նախկին ընկերոջ հետ, ումից բաժանվեցի
նրա խորհրդով։ Իսկ հիմա նխկին խիստ եղբայրս պնդում է, որ ինձանից վեց տարով մեծ այդ տղան իսկը ինձ համար է ստեղծված։

Նա ամեն առիթով փորձում է ասել, որ մենք շատ նման ենք ու պիտի անպայման միաս ին լինենք։Կասկածելի է հատկապես այն, որ
այդ տղան բնավ էլ հարուստ չէ և ոչ էլ եղբորս ամենամտերիմ ընկերն է, և այդ դեպքում ինչո՞ւ է նա շարունակ պնդում, որ ամուսնա-
նամ նման մարդու հետ։

Գուցե ինչ-որ բա՞ն կա, և գուցե եղբայրս փորձանքի մե՞ջ Է։Չգիտեմ, սակայն կասկածները ինձ տանջում են։
