Չգիտեմ, թե մտքովս ինչ անցավ, սակայն այդ օրը որոշեցի գործից շուտ տուն գալ, առանց կնոջս ասելու․․․Ճանապարհին նույնիսկ նրա համար ծաղիկներ գնեցի

Չգիտեմ, թե մտքովս ինչ անցավ, սակայն այդ օրը որոշեցի գործից շուտ տուն գալ, առանց կնոջս ասելու․․․Ճանապարհին նույնիսկ
նրա համար ծաղ իկներ գնեցի։Դուռը բացեցի իմ բանալիով։ Կինս չլսեց, այդ պահին լոգանք էր ընդո ւնում։ Ես սկսեցի հանել կոշիկ-
ներս, երբ հանկարծ լսեցի․

-Վազգեն, կերել վերջացրե՞լ ես, սպա սիր, հիմա կգամ, էլի կտամ․․․-լսեցի լոգա րանի կիսաբաց դռան հետևից։

Կարծես գլխիս եռման ջուր լցնեին․․․ ես Արմենն եմ։

-Կսպանեմ նրան․․․ստոր կին․․․-առաջին բանն էր, որ մտածեցի՝ նախքան վազեցի կնոջս մոտ։

-Արմեն, Արմեն, ի՞նչ ես անում, սպասիր, դու հո խելագար չես․․․ սպասիր․․․

-Գլխիս կոտոշներ ես տնկել, տեսնու՞մ ես․․․ մեծ կոտոշներ․․․

-Այդ դու ես մեղավոր, մոտեցար դռանը, ես էլ չգիտեի, բացեցի, հարվածեցի։ Ես ի՞նչ գիտեի, որ դու եկել ես։

-Ո՞վ է նա․․․ ցույց տուր հենց հիմա։

-Ո՞վ, ու՞մ մասին ես խոսում, — կնոջս աչքերը կլորացել էին զարմանքից։

-Ով որ նստած է խոհանոցում,— ասացի ու գլուխս թեքեցի դեպի այն կողմ, հան կարծ նկատեցի․․․ փոքր մոխրագույն կատու, որ վա-
խեցած մտել էր մի անկյուն և մլավում։

Պարզվեց, կինս ընկերո ւհուց կատու էր նվեր ստացել և անո ւնը Վազգեն էր դրել, որոշել էր անակնկալ անել․․․Ես ևս մի անգամ ձեռք
տվեցի կոտոշս և հասկացա, որ երբեմն մենք ինքներս ենք դրանք տնկում մեր գլխին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика