Մուրացկան տղամարդը 10 000 ԱՄՆ դոլար գումարի դրամական չեկ գտավ և որոշեց վերադարձնել սեփականատիրոջը․․․Նրա մտ-
քով չէր էլ սպասում, որ նման բան կլինի։Էլմեր Ալվարեսը աղքատ մուրացկան էր, ում գրպանում չկար անգամ մի մետաղադրամ: Նա
ապրում էր փողոցում…

Մի օր «զբոսանքի» ժամանակ նա պատահաբար տեսավ գետնին ընկած մի թուղթ:Ոչ մի բան չկասկածելով՝ նա բարձրացրեց թուղթը
ու պարզվեց,որ դա 10 000$ դրամական չեկ էր:Մարդկանց մեծամասնությունը դա որպես ճակատագրի նվեր կընկալեին,բայց Էլմերն
այլ կերպ վարվեց:

Չեկի վրա հնարավոր էր կարդալ սեփականատիրոջ անունն ու ազգանունը: Ալվարեսը դիմեց իր ծանոթներից մեկին, որ վերջինս օգ-
նի գտնել չեկը կորցրած կնոջը: Պարզվեց, որ նա անշարժ գույքի գործակալության տնօրեն էր: Հոսքին ու Էլմերը հանդիպեցին, նույն
օրը տղամարդը վերադարձրեց չեկը:Կինը, մեղմ ասած, շոկի մեջ էր: Նա տպավորված էր մուրացկանի արարքից:

Պարզվեց, որ Հոսքին ինքն էլ ժամանակին անտուն ու աղքատ է եղել, սակայն կարողացել է սովորել և բացել սեփական բիզնեսը:Կի-
նը Էլմերին անշարժ գույքի ոլորտում մասնագիտանալու իր դպրոցում անվճար սովորելու հնարավորություն տվեց, և վերջում էլ շռայլ
պարգևատրեց:

Դրանից հետո ընկերությունը Էլմերին անվճար կացարան տրամադրեց:Չեկը վերադարձնելիս տղամարդը չէր էլ մտածում, որ կարող
է ճակատագրից նման նվեր ստանալ: Բայց նա արեց դա, և պարգևատրվեց մաքուր սիրտ ունենալու համար…
