Մեջս կասկած ընկավ, երբ կինս ամեն ամսվա 1-ին սկսեց թաքուն ինչ-որ տեղ գնալ․․․Էլ ճար չկար, որոշեցի հետևել նրան

Մեջս կասկած ընկավ, երբ կինս ամեն ամսվա 1-ին սկսեց թաքուն ինչ-որ տեղ գնալ․․․Էլ ճար չկար, որոշեցի հետևել նրան։Ես ու կինս
ծանոթացել ենք համալսարանում․ ես ուսանող էի, իսկ նա դասա վանդում էր։ Չնայած մեր տարիքային տարբերությանը և այդ պա-
հին տարբեր սոցիալական կար գավիճակին, մենք շատ էինք հետաք րքրված միմյանցով։ Անմիջապես իմ ավարտե լուց հետո՝ մենք
ամուսնացանք։

Ամեն ինչ լավ էր, բայց կար մի բան, որ փչաց նում էր իմ ընտա նեկան կյանքը։ Ես ստիպված էի լինում միայ նակ մնալ ամեն ամսվա
ամսի 1-ին։ Կինս ամեն ամսվա այդ օրը գործուղման էր գնում։ Այդպես շարուն ակվեց 5 տարի։Սկզբում ինձ համար դա սովորական
էր, դե գնում, գնում է, ինչ արած։ Բայց հետո ինձ հոգնեցրեց այդ ամենը, սկսեցի կասկածել, խանդել։ Եվ մի պլան մշակեցի, որի մա-
սին կինս չպիտի իմանար։

Հետախույզ վարձեցի, ով պիտի ամսի 1-ին հետևեր կնոջս ու իմանար, թե ուր է գնում։Վերջապես եկավ այդ օրը։ Կինս սովորականի
պես հրաժեշտ տվեց ու գնաց, իմ վարձած հետախույզն էլ նրա հետևից։ շուտով նրանից հաղորդագրություն ստացա․

-Անցել եմ աշխատանքի, օբյեկտը տեսնում եմ, հետևում եմ։

Այդքան տագնապալի օր երբեք չէի ունեցել։Ես տեղս չէի գտնում, ոչ մի բանով չէի կարողանում զբաղվել, անդադար քայլում էի տան
մեջ։ Կասկածում էի, մի՞թե ճիշտ եմ վարվել, որ նման քայլի եմ գնացել․․․Երեկոյան զանգեց իմ «շերլոկը»․

-Տվյալները հավաքել եմ, որ ձեզ փոխանցեմ ինֆորմացիան․ առաջարկում եմ հենց հիմա հանդիպել։

40 րոպեից մենք նստած էինք սրճարանում։ Իմ առաջ դրված սուրճը սառում էր, չէի կարողանում խմել այն, կոկորդումս կարծես ինչ-
որ բան էր խեղդում։ Ես մի կերպ հարցրեցի․

-Դավաճանու՞մ է։

-Կինդ գործուղման չի գնում, իրավացի ես, բայց իզուր ես կասկածում։ Իմացիր, կինդ հիանալի մարդ է։

Պարզվեց հետևյալը․ կինս ամսական մի անգամ գնում է հիվանդանոց՝ տեսակցելու իր առաջին ամուսնուն, ով հիմա կարողանում է
միայն շնչել։ Նույնիսկ կես մարդ չէ, ավելի քիչ․․․Մինչդեռ տղամարդու բոլոր հարազատները մոռացել են նրա մասին, կինս շարունա-
կում է օգնել նրան, որ չդադարի իրեն մարդ զգալ։

Երբ կինս վերադարձավ, նրան պատմեցի, որ ամեն ինչ գիտեմ․ նա արտասվում և ներողություն էր խնդրում, որ չի ասել ճշմարտութ-
յունը։ Իսկ ես ևս մի անգամ համոզվեցի, որ ամենամեծ սրտով մարդուն եմ ընտրել՝ որպես ինձ կողակից։Հաջորդ ամսվա 1-ին հիվան-
դանոց միասին գնացինք․․․Մինչև կյանքիս վերջ էլ երբեք չեմ կասկածի կնոջս․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика