Մարտի 29-ի աստղագուշակ․ Երկվորյակներ՝ Ձեր առջև նոր հնարավորություններ կբացվեն․․․

Մարտի 29-ի աստղագուշակ․ Երկվորյակներ՝ Ձեր առջև նոր հնարավորություններ կբացվեն․․․

ԽՈՅ

Բարենպաստ օր է աշխատանքի համար: Դուք ձեր առաջ բարձր նպատակներ կդնեք ու պատրաստ կլինեք դրանց հասնելու հա-մար շատ աշխատել: Նոր ու օգտակար բան սովորելու, ուրիշի փորձը յուրացնելու շանս կլինի: Որոշ Խոյեր այսօր կծանոթանան մարդկանց հետ, որոնց հետ երկար ժամանակ ընկերություն կանեն: Կարող եք նախաձեռնող լինել սիրային հարաբերություննե-րում: Հենց ձեր արարք ներից ու խոսքերից հաճախ դրական փոփո խություններ կսկսվեն:Ապա գայի նոր ծրագրեր կհայտնվեն, բայց դրանք հազիվ թե կարողանաք նախնական տեսքով կյանքի կոչել: Նոր ծանոթների հետ ձեր մտահղացումներով կիսվելուց առաջ ինչպես հարկն է ամեն ինչ մտածեք:

ՑՈՒԼ

Օրը լավ նորություններ կբերի, գլխապտույտ հեռանկարներ կբացի: Կարող եք մեծ հաջո ղությունների հասնել: Դուք վճռական տրամադրված կլինեք, կուզենաք անհապաղ գործել: Սակայն շտապո ղականությունը հիմա անտեղի է, ինչ քայլ էլ որ ծրագրեք անել, այն ինչպես հարկն է մտածեք:Բարենպաստ օր է ընկերների և հին ծանոթների հետ հանդիպելու համար: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը: Դրանք դրական հույզեր կպարգևեն, հաճելիորեն կզարմացնեն: Որոշ Ցուլեր կհասկա-նան, թե ինչ սխալներ են նախկինում գործել և ինչպես ապագայում խուսափել դրանցից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Առավոտյան հնարավոր են փոքրիկ տհաճություններ, տարաձայնություններ մտերիմների հետ, ցավալի թյուրիմացություններ: Օրվա մնացած մասը շատ լավ կանցնի: Նոր հնարավորություններ կբացվեն, որոնցից անպայման կօգտվեք: Հնարավորություն կունենաք ծանոթանալ և ընկերանալ մարդկանց հետ, որոնք կարող են ձեզ շատ բան սովորեցնել, աջակցել:Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն, զրույցների համար թեմաներ ու բոլորին հետաքրքրող գործեր կգտնվեն: Հնարավոր են դրամական մուտքեր, չի բացառվում՝ վերադարձնեն հին պարտքերը:

ԽԵՑԳԵՏԻՆ

Հարմար օր է վճռական գործողությունների համար: Եթե վերջին շրջանում մտածում էիք ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու մա-սին, կարող եք անցնել կոնկրետ քայլերի: Հավանական է աշխատանքի, ուսման կամ ստեղծագործ ինքնաիրացման հետ կապ-ված նոր գաղափարներ ու ծրագրեր հայտնվեն: Նկատի ունեցեք, որ ինչքան շուտ սկսեք գործել, այնքան արագ կստանաք առա-ջին արդյունքները:Շրջապատողների խորհուրդներն ամեն անգամ օգտակար չեն լինի, իսկ ահա սեփական ինտուիցիային կա-րող եք վստահել: Հենց այն կհուշի նպատակին տանող ամենակարճ ճամփան, կօգնի խուսափել լուրջ սխալներից:

ԱՌՅՈՒԾ

Օրվա առաջին կեսը հաջող և արդյունավետ կլինի: Կլուծվեն վերջին ժամանակներս անհանգստացնող խնդիրները, բարդ իրավի-ճակից ելք կգտնվի: Աշխատեք բոլոր կարևոր գործնական բանակցությունները մինչև կեսօր անցկացնել: Այդպես ավելի հեշտ կլի-նի բոլորին գոհացնող լուծում գտնելը:Օրվա երկրորդ կեսին գործերում հավանական են դժվարություններ ու ձգձգումներ: Մտա-ծածն իրագործելու համար պիտի ջանքեր գործադրեք:Օրը ծրագրելիս սա հաշվի կառնեք: Արժե ժամանակ թողնել նաև հանգստի համար: Ձեզ համար օգտակար կլինի ուժերը վերականգնելը:

ԿՈՒՅՍ

Հաջող օր է: Դուք ճիշտ որոշումներ կընդունեք, գլուխ կհանեք դժվարություններից: Կողքից օգնության կարիք չի լինի, բայց եթե առաջարկեն, հրաժարվել պետք չէ: Հնարավոր է երկարատև, հաճելի ու շահավետ համագործակցության սկիզբ: Հրաշալի գաղա-փարներ կունենաք: Շուտով կգտնեք դրանք իրագործելու եղանակը:Ընտանեկան հարաբերությունները ներդաշնակ կլինեն, մտե-րիմների հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունն ու կոգեշնչեն: Օրվա երկրորդ կեսը հրաշալի է ընտանեկան տոնի հա-մար, որի համար անպայման առիթ կգտնվի: Ընկերները կարող են լավ նորություններ բերել:

ԿՇԵՌՔ 

Դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի, շատ բանի կկարողանաք հասնել: Օրը հարմար է փորձարկումներ անե-լու, արդեն ծանոթ խնդիրների լուծման նոր եղա նակներ փնտրելու, արդարաց ված ռիսկի գնալու համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից,որոնք մյուս նշանների ուժերի սահմաններում չեն եղել:Հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն՝ կապված բիզնեսի հետ, եկամուտները մեծացնելու հնարավորություն կլինի:Ուշադրություն դարձրեք մտերիմներին. այսօր նրանք դրա կա-րիքը շատ կունենան և ուրախ կլինեն դրա համար: Կարող եք տան համար պիտանի իրեր գնել. այստեղ ընտրության հարցում չեք սխալվի:

ԿԱՐԻՃ 

Նոր ծրագրեր ու հրաշալի գաղափարներ կհայտնվեն: Դուք կհասկանաք, որ մտածածն իրագործելու համար պիտի դժվարութ-յուններ հաղթահարեք, և դա ձեզ չի վախեցնի: Գործնական ակտիվությունը շատ մեծ կլինի, դուք կկարողանաք առաջ անցնել մրցակիցներից, ամրապնդել ձեր դիրքերը:Օրվա կեսը բարենպաստ է բանակցությունների, պոտենցիալ գործընկերների հետ հանդիպումների համար: Տարաձայնություններ հազիվ թե առաջանան, իսկ եթե դա տեղի ունենա, շուտով կկարողանաք փոխ-համաձայնության հասնել: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում և հարմար է անսովոր ժամադրության համար: Հեշտությամբ ինչ-որ բանով հաճելիորեն կզարմացնեք սիրելիին:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 

Շրջապատողների հետ լեզու գտնելը երբեմն բարդ կլինի: Կոնֆլիկտներից խուսափելու, փոխհամաձայնության հասնելու, սուր անկյունները հարթելու համար պիտի ջանքեր գործադրեք: Կարևոր է հասկանալը, որ վեճեր պետք չեն ո՛չ ձեզ, ո՛չ շրջապատող-ներին և աշխատեք ձեզ բարեհամբույր պահել, որքանով որ դա թույլ են տալիս պայմանները: Շատ Աղեղնավորների կօգնի ավելի վաղ ստացած փորձը:Երեկոյան հին նախասիրությանը վերադառնալու, ձեզ վաղուց հետաքրքրող բաներով զբաղվելու հնարավո-րություն կլինի: Դուք արագ կսովորեք այն, ինչ կարող է պետք գալ: Ձեր հաջողությունները կուրախացնեն մտերիմներին: Լավ է նախաձեռնող լինեք. ձեզ ընդառաջ կգան:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Կենտրոնացեք ձեր գործերի ու հետաքրքրությունների վրա: Չարժե չափազանց շատ ժամանակ տրամադրել շրջապատողներին, անհանգստանալ նրա մասին, թե ինչ են ձեր մասին մտածում, ինչպես են գնահատում ձեր արժանիքներն ու ձեռքբերումները: Միայն դուք կարող եք որոշել, թե ինչն է կարևոր, իսկ ինչի մասին մտածել չարժե:Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, տարաձայնությունների առիթներ չեն լինի: Գումարի հետ զգույշ եղեք, քանի որ հակված կլինեք այն չմտածված ծախսել, իրեր գնել, որոնց կարիքն առան-ձնապես չունեք:

ՋՐՀՈՍ

Դուք հաջողության կհասնեք, եթե ձեռքերը ծալած չնստեք և գործերը հենց առավոտվանից ստանձնեք: Լավ օգնականներ և հու-սալի համախոհ ներ գտնելու շանս կա: Դրա հետ միասին դուք չպետք է մերժեք ուրիշների աջակ ցության խնդրանքները: Բարե-նպաստ օր է գործնական բանակցությունների համար: Չեն բացառվում առաջարկները, որոնց կուզենաք անմիջապես համաձայ-նությամբ պատասխանել:Հավանական են փոփոխություններ անձնական հարաբերություններում: Մի վախեցեք նախաձեռնող լինել, խոսել ձեր զգացմունքների մասին: Մարդը, որի համար թանկ եք, ձեզ անպայման ճիշտ կհասկանա:

ՁԿՆԵՐ

Օրվա առաջին կեսն արդյունավետ օգտագործեք: Դա հաջող շրջան է, որի ժամանակ շատ բան կարող եք հասցնել: Ճիշտ է, պի-տի շատ արագ գործեք, իսկ մտորումների համար ժամանակ քիչ կլինի: Բարեբախտաբար, ամենաակներև լուծումները հաճախ ճիշտ կլինեն, և դուք համարյա չեք սխալվի:Օրվա երկրորդ կեսին ցան կալի է խուսափել ծանրաբեռն վածությունից: Աշխատեք ուրախացնել ինքներդ ձեզ ու մտերիմների հետ կիսվեք դրական հույզերով: Հարմար ժամանակ է անսովոր զվարճանքների, պայ-մանների փոփոխության, հետաքրքիր մարդկանց հետ հանդիպելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика