Մարտի 24-ի աստղագուշակ․ Կարիճներ՝ Օրն ծրագրավորեք այնպես, որ ժամանակ մնա հանգստի համար
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հավանական են չծրագրված այցեր, հանդիպումներ, որոնց չէիք սպասում: Հնարավոր է՝ ճակատագիրը հանդիպում կազմակեր-պի մեկի հետ, որը ժամանակին կարևոր դեր է խաղացել ձեր կյանքում: Ավելին, դուք հին հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կունենաք: Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կուզենաք նախաձեռնող լինել, անել առաջին քայլը կամ խոստովանել ձեր սխալները:Հարմար օր է առօրյա գործերի համար: Դուք միապաղաղ գործերից լավ գլուխ կհանեք, դրանք ձեզ չեն նյարդայնացնի ու չեն ձանձրացնի: Օրվա երկրորդ կեսին առաջ եկած նոր գաղափարների իրագործմանն ավելի ուշ կանցնեք:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Զգույշ եղեք: Սա վատ օր չէ, բայց այն լրիվ անամպ անվանել էլ չի կարելի: Հնարավոր է իրադարձությունների անհաջող ընթացք, որի պատճառով դրված նպատակներին հասնելն ավելի դժվար կլինի, քան սպասում էիք: Արժե համառ լինել: Բոլոր խոչընդոտ-ները հաղթահարելու եղանակ անպայման կգտնեք, եթե ժամանակից շուտ չհանձնվեք:Հավանական են հաջող զուգադիպութ-յուններ, այդ թվում՝ չծրագրված: Շատ Ցուլերի կոգեշնչի և՛ պայմանների փոփոխությունը, և՛ լրիվ նոր բան տեսնելու, նոր վայ-րերում լինելու հնարավորությունը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Անհանգստանալու կարիք չկա. աստղերը ձեր կողմից կլինեն, օրը լավ կդասավորվի: Հավանական է իրադարձությունների հաջող ընթացք, որի շնորհիվ կկարողանաք ավարտել բարդ գործը: Որոշ Երկվորյակներ շահավետ գործարքներ կկնքեն, կգտնեն եկա-մուտները մեծացնելու ձևը:Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր որոշումներ ընդունելու համար: Ինտուիցիան կօգնի նպա-տակին տանող ճիշտ ճամփա ընտրել, հաճախ կօգնի հասկանալ, թե ինչ կա շրջապատողների հոգում, ինչ է պետք սպասել մյուս մարդկանցից: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Տարաձայնություններն ու վե-ճերը կմնան անցյալում:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Դուք համառ կլինեք, ուժերը չեք խնայի, երբ վաղուց դրված նպատակներին հասնելու շանս ընձեռվի: Համառությունը, որով կը-հաղթահարեք արգելքները, առատ կվարձատրվի: Չի բացառվում՝ ձեր նախաձեռնությունները ազդեցիկ անձանց աջակցությունը ստանան: Նրանց շնորհիվ դուք արագ կհասնեք դրված նպատակներին:Օրվա երկրորդ կեսը հարմար է այն մարդու հետ հանդի-պելու համար, որին կուզենայիք դուր գալ: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք, բավական է միայն ձեզ բնական և անբռ-նազբոս պահեք: Բացի այդ, հնարավորություն կունենաք հարթել հին տարաձայնությունները, դեպի լավը փոխել լարված հարա-բերությունները:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա սկիզբը խոստումնալից կլինի: Կարող եք բարդ գործեր ստանձնել. կասկած չկա, որ դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Կօգ-նեն հին ծանոթներն ու մարդիկ, որոնք տեղյակ են ձեր նախկին հաղթանակների և ձեռքբերումների մասին:Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից գլուխ հանելու համար: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է օգտակար լինել, կիրառում կգտնեք ձեր գիտելիքներին: Չեն բացառվում հաջող գնումները:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելը բարդ կլինի: Այդ հատվածը կառանձնանա լարված հուզական դաշտով, երբեմն լրիվ կկորցնեք հոգեկան հավասարակշռությունը: Շատ բան կախված կլինի ձեր շրջապատից: Լավ է, եթե կողքին կա մեկը, որի հետ կարող եք կիսվել ձեր ապրումներով, խոսել այն ամենի մասին, ինչ կա ձեր հոգում:Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի, հնարավորություն կտա հաջողության հասնել ամենակարևոր գործերում: Դու հեշտությամբ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չէր ստացվում, ավարտին կհասցնեք այն, ինչ ավելի վաղ էիք սկսել:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հնարավոր են փորիկ տհաճություններ, բայց օրն ընդհանուր առմամբ հաջող կդասավորվի: Կարևոր կլինի առաջնահերթություն-ները ճիշտ դնելը և դատարկ բաների պատճառով չանհանգստանալը: Ձեզ հաճախ կօգնեն հին ու նոր ծանոթները, դուք ցանկա-ցած հնարավորություն կօգտագործեք նրանց շնորհակալություն հայտնելու համար: Գործնական կապերն ամրապնդելու հնարա-վորություն կունենաք:Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Կարևոր չէ, թե ինչի մասին եք խոսելու. տրամադրությունը բոլոր դեպքերում կլավանա: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները: Շատ Կշեռք-ների կոգեշնչեն սիրելիի հետ շփումները:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հնարավոր են փոքրիկ տհաճություններ, ոչ մեծ, բայց ցավալի կորուստներ: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, բայց տրամադրութ-յունը կփչանա: Չնայած՝ ոչ երկար ժամանակով. շուտով ուրախության առիթներ կգտնեք, նոր հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել: Որոշ Կարիճներ կկարողանան լուծել վերջին ժամանակներս իրենց ու իրենց մտերիմներին ան-հան-գստացնող խնդիրները:Խուսափեք ծանրաբեռնվածությունից: Օրն արժե այնպես ծրագրել, որ հանգստի և տրամադրութ-յունը բարձրացնող հաճելի զբաղմունքների համար ժամանակ մնա:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Կգերակշռեն դրական միտումները, օրը լավ կդասավորվի: Հաճախ հաջողությունը կուղեկցի ձեզ հնարամտություն պահանջող գործերում: Դուք շատ բաների մյուսների նման չեք նայի, այդ իսկ պատճառով կնկատեք այն, ինչ վրիպել է ուրիշների աչքից:Օրը հարմար է գոյություն ունեցող կապերն ամապնդելու համար: Հնարավոր է՝ հաշտվեք նրանց հետ, որոնց հետ վիճել եք: Երեկոն հաջող գործարքներ ու շահավետ գնումներ է խոստանում: Այն հարմար է ֆինանսական հարցերը քննարկելու, բյուջեն ծրագրե-լու, որոշելու համար, թե ինչպես է լավ տնօրինել եղած միջոցները:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա սկիզբը կառանձնանա լարված հուզական դաշտով: Տրամադրությունը հաճախ կփոխվի, դուք դժվարությամբ կվերահսկեք ձեզ: Բայց դուք բոլոր դեպքերում կաշխատեք զգացմունքներին տեղի չտալ, խուսափել կտրուկ արտահայտություններից: Դա թույլ կտա խուսափել շատ ու շատ խնդիներից: Բարեբախտաբար, դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Օր-վա երկրորդ կեսը հանգիստ և արդյունավետ կլինի: Այն հարմար է վաղուց սկսած գործերն ավարտելու համար: Բացի այդ, հեշ-տությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ: Եթե օգնականների ու համախոհների կարիք զգաք, առանց դժվարության կգտնեք նրանց:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք մտածածից չեք հրաժարվի, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայման-ները: Որոշ Ջրհոսների հանդիպումներ են սպասվում մարդկանց հետ, որոնց մասին նշանի ներկայացուցիչները հետաքրքիր բա-ներ են լսել: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ արդյունավետ համագործակցության սկիզբը:Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմ մարդկանց հետ հարաբերություններում: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերություն-ների սկիզբ, որոնք արագ կզարգանան ու շուտով կսկսեն կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Անձնական կյանքին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը հուսախաբ չի անի:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Լարված, բայց հետաքրքիր օր է: Հաճախ ստիպված եք լինելու վիճել շրջապատողների հետ, տարահամոզել քննադատներին, ո-րոնք ամեն ինչի վրա կասկածում են: Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ. հաճախ խոսքը գումարի և ընդ-հանուր ունեցվածքի մասին կլինի: Սակայն օրվա վերջում կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի:Հնարավոր են հաճելի ծանոթություններ: Որոշ Ձկներ լուրեր կստանան հին ընկերներից և շատ ուրախ կլինեն դրանց համար: Օրը բարենպաստ է ստեղծագործ զբաղմունքների, ինչպես նաև ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար:
