Մայրս շատ հպարտ էր, իսկ մենք սոված օրեր էինք անցկացնում․․․Մինչև այսօր հիշում եմ այդ անտանելի զգացողությունը

Մայրս շատ հպարտ էր, իսկ մենք սոված օրեր էինք անցկացնում․․Մինչև այսօր հիշում եմ այդ անտանելի զգացողությունը։Իմ ընտա-
նիքում եղել է շատ ծանր ժամանակաշրջանը, երբ տանը ուտելու ոչինչ չկար։ Մենք երկար ժամանակ սովի մատնված չէինք, բայց ե-
ղավ այնպես, որ ամսվա ընթացքում, դանդաղ վերջանում էր ամեն ինչ․ կաթ, թեյ, սուրճ, հաց, կարագ, պանիր, մակարոն, բրինձ․․․

մինչև որ բացարձակ ոչինչ չմնաց։ Մայրս միայնակ էր մեծացնում ինձ․․․ դա այն շրջանն էր, երբ նա մի քանի ամիս աշպատանք չու-
ներ, հետո վերջապես գտավ, սակայն դեռ չէր ստացել աշխատավարձը, դեռ 20 օր կար։ Մայրս շատ հպարտ էր, որ ինչ-որ մեկից օգ-
նություն խնդրեր, նա նախընտրում էր ապրել ծանր պայմաններում, քան թակել որևէ մեկի դուռը։Այդ գիշեր ես սովամահ էի լինում։
Քրքրեցի սառցարանը և գտա շատ հին հացի կտոր։

Կաղամբի տերևներ կային։ Դրեցի հացի վրա, ուղարկեցի գաղօջախի կրակին, որ տաքանա։ Ինձ թվում էր, որ ստամոքսիս աղմուկը
լսվում էր կողքի սենյակում։ Դա սարսափելի էր։ 10 վարկյանում կերա կաղամբով հացը, այնքան լավ զգացի ինձ․․․Առավոտյան տվե-
ցին մեր դռան զանգը։ Մորս վաղեմի ընկերուհին էր։ Նա մեզ համար մի քանի տոպրակ սնունդ էր բերել, և նույնիսկ պաղպաղակից
տորթ․ դրա համը երբեք չեմ մոռանա։

Ես հիշում եմ, թե ինչպես էի հաց ու կարագ ուտում, պանիր, թեյ խմում, ինձ թվում էր, որ դրանից ավելի համեղ բան երբեք չեմ փոր-
ձել։Տարիներ անց, երբ արդեն չկա մայրս, ոչ էլ նրա ընկերուհին, համացանցում պատահաբար տեսա, որ մի երիտասարդ միայնակ
մայր կա, ով 2 երեխա ունի, սոցիալապես անապահով են։ Մեծ ցավ զգացի, երբ հասկացա, որ մորս ընկերուհւ աղջիկն է՝ իր երեխա-
ների հետ։

Հիմա ես արդեն կայացած մարդ եմ, ով ունի լավ աշխատանք, տուն, և ի վիճակի է օգնել ուրիշներին։ Հենց նույն օրը վերադարձրեցի
տարիներ առաջ մեզ տված օգնությունը, սակայն դրա տասնապատիկը։Երեխաների մայրը շատ էր ամաչում, բայց ես նրան պատմե-
ցի, թե ժամանակին ինչի միջով եմ անցել և ով է մեզ օգնել։ Խոստացա էլի օգնել,մինչև որ երեխաները կգնան մանկապարտեզ, և ին-
քը կկարողանա դուրս գալ աշխատանքի։

Ձեզ էլ եմ խնդրում, որ հնարավորո ւթյան սահման ներում օգնեք ծանր կացո ւթյան մեջ հայտնվածներին, շատերը չեն հասկանա նը-
րանց, մինչ ինքները չհայտնվեն նույն իրավիճակում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика