Մայիսի 8-ի աստղագուշակ․ Առյուծներ՝ օրվա առաջին կեսը չափազանց բարենպաստ կլինի շփումների տեսանկյու-նից․․․
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Կարևոր կլինի օրվա սկզբին խաղաղասիրաբար տրամադրվելը: Այդ հատվածը հարմար չէ ինչ-որ մեկի հետ վիճելու,բուռն հարա-բերություններ պարզելու համար: Աշխատեք ավելորդ բաներ չխոսել, քանի որ ավելի ուշ կարող եք զղջալ ձեր խոսքերի համար: Լավ է չքննարկեք ուրիշների գործերը, սեփական գործերի մասին էլ արժե միայն ամենամտերիմների հետ խոսել:Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի՝ հանգիստ և արդյունավետ: Այդ հատվածը հարմար է վաղուց սկսածն ավարտելու համար: Դժվարություններ չեն առաջանա: Նախկինում ձեզ փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները հեշտությամբ կլուծեք:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հագեցած և արդյունավետ օր է: Դուք կզգաք աստ ղերի աջակ ցությունը, ոգևորությամբ կստանձնեք բարդ գործերն ու հրաշալի գլուխ կհանեք դրանցից:Հաճախ հաջողությունը կուղեկցի այն Ցուլերին, որոնք զբաղված են ստեղծագործ գործունեությամբ կամ գիտական հետազոտությամբ: Կարգապահությունն ու մանրուքներին ուշադրությունը կօգնեն խուսափել սխալներից, նույնիսկ բարդ աշխատանքից անթերի գլուխ հանել:Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կուրախացնեն մտերիմների և նոր ծանոթների հետ շփումները:Դուք կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հաճելիորեն զարմաց-նելու ձևը: Օգտակար կլինի սիրելի մարդու հետ շփումներում նախաձեռնող լինելը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա սկզբին գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի,կշեղեն և՛ սեփական ավելորդ մտքերը, և՛ շրջապատողների նկատողութ-յունները: Ամեն անգամ չի հաջողվի իրավիճակը ճիշտ գնահատել, երբեմն ժամանակը և ուժերը կվատնեք անհույս նախագծերի վրա: Ինքներդ ձեզ մի մեղադրեք դրա համար, քանի որ փորձ ձեռք կբերեք, որն անպայման պետք կգա:Օրվա երկրորդ կեսը ավե-լի հեշտ և արդյունավետ կանցնի: Նոր ծրագրեր կհայտնվեն, որոնք կյանքի կոչելուն կուզենաք անհապաղ անցնել: Օգնել ցանկա-ցողներ կգտնվեն: Ընդհանուր գործից երկարատև ընկերություն կսկսվի:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Ամպերում մի սավառնեք: Օրը հաջող կդասավորվի, եթե պատրանքներ չկառուցեք, աշխատեք օբյեկտիվորեն գնահատել և՛ ձեր հնարավորությունները, և՛ իրավիճակը: Կարող եք օգնականներ գտնել, բայց արժե նկատի ունենալ, որ նրանք ամեն անգամ ան-շահախնդիր չեն գործելու: Պատրաստ եղեք շնորհակալություն հայտնել ձեզ աջակցողներին:Օրվա առաջին կեսը գայթակղութ-յուններ կբերի, իսկ երկրորդը թույլ կտա կենտրոնանալ գործերի վրա, ավարտել վաղուց սկսածը: Շտապելու կարիք չկա: Դուք կհասցնեք անել այն, ինչ ծրագրել էիք, եթե ձեզ հարմար ռիթմին հետևեք:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա առաջին կեսը չափազանց բարենպաստ կլինի շփումների տեսանկյունից: Այն հարմար է մարդկանց հետ հանդիպելու հա-մար, որոնց հետ նախկինում լեզու գտնել ոչ մի կերպ չէր ստացվում: Այս անգամ արագ ընդհանուր լեզու կգտնեք, կպայմանա-վորվեք համատեղ գործողությունների մասին, կպարզեք ոչ միանշանակ պահերը և նույնիսկ փոխադարձ համակրանքով կլցվեք: Ավելի ուշ ինքնուրույն գործունեության համար հարմար ժամանակ կգա: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ կարևորի վրա և չշեղվել: Դուք անպայման սկսածը կավարտեք և գոհ կմնաք ձեր աշխատանքի արդյունքներից:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա սկիզբը բարենպաստ ու հետաքրքիր կլինի: Այն հարմար է նոր բան ստանձնելու համար. գաղափարներ կհայտնվեն, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Ճանապարհին երբեմն դժվարություններ կառաջանան, բայց դրանք ձեզ չեն վախեցնի: Փոր-ձը կհուշի, որ բոլոր խոչընդոտները կարելի է հաղթահարել, և այն չի սխալվի:Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների հա-մար: Դուք և՛ հին, և՛ նոր ծանոթներին կես խոսքից կհասկանաք,կընկերանաք նրանց հետ, ում հետ առաջ լեզու չէիք գտնում: Նը- շանի որոշ ներկայացուցիչներ սիրային խոստովանություններ կլսեն, որոնք և՛ կզարմացնեն, և՛ կուրախացնեն:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը: Օրը կառանձնանա լարված հուզական դաշտով: Ցանկացած աննշան իրադարձու-թյուն կարող է ազդել ձեր տրամադրության վրա, հուսահատության գիրկը նետել կամ էլ հակառակը՝ ոչնչով չարդարացված լա-վատեսություն հաղորդել: Շրջապատողների հետ հարաբերությունները հեշտ չեն լինի, նույնիսկ հին ծանոթների հետ լեզու գտնել երբեմն չի ստացվի:Կարող եք նշանակալի հաջողությունների հասնել՝ ինքնուրույն գործելով: Երբ ձեզ ոչ ոք չի շեղում, դուք հրա-շալի գլուխ եք հանում բարդ գործերից: Ինտուիցիան հաճախ կօգնի մտերիմների հետ շփումներում: Նրա շնորհիվ դուք կկռահեք նրանց գաղտնի ցանկությունների և համարձակ հույսերի մասին:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Բարենպաստ օր է համախոհներ փնտրելու և համագործակցություն սկսելու համար: Հիմա նույնիսկ իրարից շատ տարբեր մար-դիկ կարող են լեզու գտնել, եթե ժամանակին հասկանան, որ ընդհանուր նպատակներ ունեն: Հաճախ հենց դուք կլինեք այն մար-դը, որը կկարգավորի կոնֆլիկտները,կօգնի շրջապատողներին պայմանավորվել, հարթել տարաձայնությունները: Հնարավորութ-յուն կունենաք լուծել բարդ ֆինանսական հարցերը, շահավետ գործարքներ կնքել: Գումարին վերաբերող բոլոր հարցերում կա-րող եք վստահել ձեր փորձին և ինտուիցիային: Իսկ ահա խորհուրդները միշտ չէ, որ օգտակար կլինեն, նույնիսկ եթե դրանք տան փորձառու և գիտակ մարդիկ:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի: Մեծ կլինի ամեն ինչ հետաձգելու, հանգստանալու,միապաղաղությունից շեղվելու գայ-թակղությունը: Բայց լավ է նախ լուծեք գոնե ամենաշտապ խնդիրները:Եթե դա չանեք, ավելի ուշ դժվարություններ կառաջանան: Կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության ու խորհրդի խնդրանքով: Բայց մի չարաշահեք նրանց աջակցությունը: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, հանդիպումները հին ընկերների հետ: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտն-վեն, պիտանի տեղեկատվություն ստանալու շանս կունենաք: Երեկոն հրաշալի է ապագայի ծրագրերի շուրջ հանգիստ մտորելու համար:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հետաքրքիր ու բարենպաստ օր է, որը հարմար է նոր գործերի համար: Ինչքան բարդ լինեն ձեր առջև կանգնած խնդիրները, այն-քան մեծ ոգևորությամբ կստանձնեք դրանց լուծումը, այնքան մեծ կլինի հաջողության հավանականությունը: Կուրախացնի նոր բան սովորելու հնարավորությունը, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեք մաս-մաս հավաքել ինֆորմացիան:Օրվա երկրորդ կեսին ցանկալի է խուսափել լուրջ ծանրաբեռնվածությունից: Գերհոգնածությունը կարող է վատ անդրադառնալ ինքնազգացո-ղության վրա: Բարենպաստ ժամանակ է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վաղուց չեք տեսել: Զրույցը ձեզ հետաքրքիր մտքեր կտա:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրն այնքան վատը չի լինի, որքան սկզբում կթվա: Ժամանակից շուտ մի հրաժարվեք ձեր ծրագրերից. դրանք հնարավոր կլինի ի-րագործել, նույնիսկ եթե ճանապարհին խոչընդոտներ առաջ գան: Շատ Ջրհոսներ գաղափարներ կունենան, որոնք նախկինում ոչ ոքի մոտ չեն ծնվել: Նշանի նման ներկայացուցիչները կկարողանան գլուխ հանել նրանից, ինչը ուրիշների ուժերի սահմաննե-րում չի եղել:Երեկոն բարենպաստ կլինի շփումների համար:Այդ հատվածում հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատար-բեր մարդկանց հետ: Կարող եք հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ա-ռաջ եկել: Այս անգամ ձեզ հետ ոչ ոք վիճել չի ուզենա:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Լավ է գործերը երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ և հարմար է ամենատարբեր զբաղմունքների համար՝ սկսած առօրյա գործերից մինչև լրիվ նորերը: Հաջող կանցնեն հանդ իպումները, դուք կկարո ղանաք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ նախկինում հաճախ եք վիճել: Մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի, բավական է միայն ձեզ բնա-կան ու անբռնազբոս պահեք:Օրվա երկրորդ կեսին փոքրիկ դժվարություններ ու թյուրիմացություններ կառաջանան: Լավատե-սությունը մի կորցրեք: Լուրջ խնդիրներ հազիվ թե հայտնվեն, իսկ մնացածներից համարյա առանց ջանքերի գլուխ կհանեք:
