Մայիսի 7-ի աստղագուշակ․ Ջրհոսներ՝ այսօր դուք շատ բանի հասնելու հնարավորություն կունենաք․․․

Մայիսի 7-ի աստղագուշակ․ Ջրհոսներ՝ այսօր դուք շատ բանի հասնելու հնարավորություն կունենաք․․․

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հիանալի օր է կարևոր ու լուրջ բա ների մասին մտորելու համար: Դուք հաճախ կնկա տեք այն, ինչին նախկինում ուշադրություն չեք դարձրել, կհասկանաք,թե որտեղ եք սխալվել:Օրվա առաջին կեսին կարող եք սովորել. տեղեկատվությունն արագ կմտապահ-վի:Ձեզ համար նոր զբաղմունքները թույլ կտան ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ:Ամենայն հավանականությամբ, շուտով կընկերանաք նրանց հետ:Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակ է պասիվ հանգստի համար: Այդ շրջանի համար հոգնեց-նող գործեր մի ծրագրեք: Կարող եք բուժիչ և հանգստացնող պրոցեդուրաներ անցկացնել: Դրանցից հետո ձեզ ավելի լավ կզգաք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին հանգստություն պահպանելն այնքան էլ հեշտ չի լինի: Շրջապատողներն ամեն անգամ իրենց ձեր սպասածի նման չեն պահի, երբեմն նրանց արարքները ձեզ փակուղու առաջ կկանգնեցնեն: Երբեմն ստիպված եք լինելու ինքներդ ձեզ վրա ջան-քեր գործադրել՝ նյարդայնությունը զսպելու և ձեզ համար կարևոր մարդկանց հետ չվիճելու համար:Շատ բան ավելի հեշտ կտրվի, եթե միայն սեփական ուժերի վրա հույս դնեք, ոչ ոքից աջակցություն չակնկալեք: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել և մտորումներից կոնկրետ գոր-ծողությունների կանցնեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբն անհանգիստ կլինի: Նոր գործեր ու առաջա դրանքներ կհայտնվեն, երբեմն պար զապես չեք հասկանա, թե ինչն է պետք առաջին հերթին ստանձնել: Հիշեք, որ ավելի լավ է ինքնուրույն որոշումներ ընդունեք: Խորհուրդները հաճախ ավելի շատ կշեղեն, քան կխանգարեն: Բացի այդ, շրջապատողները հաճախ չեն իմանա այն, ինչ ձեզ է հայտնի և սխալ եզրահանգումներ կանեն:Օրվա երկրորդ կեսին թուլանալու և ձեզ դուր եկող գործերով զբաղվելու հնարավորություն կունենաք: Տրամադրությունը կլավանա, հնարավորություն կունենաք զրուցել մի մարդու հետ, որի հետ շփումների կարիքը վերջերս շատ էիք զգում:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը հարմար է նոր բան ստանձնելու համար: Հրաշալի գաղափարների ժամանակ է: Շուտով դուք կկարողանաք համա-խոհների թիմ հավաքել, որոնք կօգնեն դրանք իրագործելու հարցում: Ուշադիր դիտեք շրջապատողներին: Հնարավոր է՝ հասկա-նաք,թե ում եք թերագնահատել:Հավանական են հետաքրքիր առաջարկներ:Դրանք կարող են վերաբերել ինչպես աշխատանքին, այնպես էլ ձեր նախասիրություններին:Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Բայց այն նույնպես լավը կլինի: Կուրախաց-նեն մտերիմների հետ շփումները, ընտանիքում հաճելի իրադարձություններ տեղի կունենան:Փոքրիկ խնդիրները, որոնք ձեզ ան-հանգստացնում էին վերջին շրջանում, իրենք իրենց լուծում կստանան:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարդ, բայց արդյունավետ օր է: Դուք պետք է զբաղվեք դժվար գործերով: Երբեմն ստիպված եք լինելու ռիսկի դիմել, նույնիսկ ա-մենաբարդ հարցերն առանց աջակցության լուծել: Բոլորը չէ, որ դրանից գլուխ կհանեին, բայց ձեզ մոտ կստացվի:Շատ Առյուծ-ների կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները արագ ճիշտ պատասխաններ կգտնեն բարդ հարցերին: Երեկոն հրաշալի է ակտիվ հանգստի համար: Այն դրական հույզեր կպարգևի և շատ ավելի հաճելի կանցնի, եթե ընկերներն ու մյուս մտերիմ մարդիկ ընկերակցեն ձեզ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Թեթև, բարենպաստ օր է: Հնարավոր է՝ այսօր դուք խոշոր հաջողությունների չհասնեք, բայց վատ ժամանակ չեք անցկացնի: Հը-նարավորություն կունենաք հանդիպել հին ծանոթների հետ: Նման հանդիպումները կոգեշնչեն, կօգնեն լավատեսորեն տրամա-դրվել:Նոր ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք: Ընկերները հաճույքով կաջակցեն ձեզ: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Ստացածը դեռ մի ծախսեք, քանի որ այն շուտով կա-րևոր բանի համար է պետք գալու:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսին կարող է թվալ, թե ունակ եք լուծել նույ նիսկ ամենաբարդ առա ջադրանքը: Իսկապես, շատ ու շատ գործե-րում հաջողության հասնելու շանս կա: Բայց դա աշխատասիրություն, համառություն ու լուրջ ջանքեր կպահանջի: Հեշտ հաղթա-նակների վրա հույս մի դրեք: Մի մոռացեք հանգստի համար փոքրիկ դադարներ վերցնել. դա կօգնի խուսափել գերհոգնածութ-յունից:Ավելի ուշ ստեղծագործելու համար բարենպաստ շրջան կգա: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք անհա-պաղ կյանքի կոչել: Այդ գաղափարների իրագործմանը ոգևորությամբ կանցնեք, շուտով կհասնեք առաջին արդյունքներին և գոհ կմնաք դրանցից:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, եթե համախոհներին ճիշտ ընտրեք: Իսկ համախոհ կարող են դառնալ մարդիկ, ո-րոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Չի բացառվում՝ ընդհանուր խնդիրներն ու նպատակները երկարատև ընկերության կամ սիրային պատմության սկիզբ դնեն: Այստեղ ամեն ինչ կախված կլինի նրանից՝ արդյոք նախաձեռնող կլինեք:Օրվա երկրորդ կեսը հարմար է հին սխալներն ուղղելու և այն ամենից ազատվելու համար, ինչը խանգարում էր առաջ շարժվել: Դուք վճռական տրամադրված կլինեք: Ընկերներին ու համախոհներին դա դուր կգա, իսկ թշնամիներին ինտուիցիան կհուշի, որ լավ է ձեզանից հեռու մնան:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հագեցած օր է: Նրա առաջին կեսին հնարավոր են տհաճ պահեր: Այդ հատվածում ստիպված եք լինելու մի քանի գործով միան-գամից զբաղվել, և շատ պիտի ջանաք՝ ոչինչ չմո ռանալու և ոչինչ իրար չխառ նելու համար: Կարևոր կլինի չհուզվելը: Երբ պահ-պանում եք ինքնատիրապետումը,շատ բան պարզապես հրաշալի է ստացվում:Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր առաջադրան-քները լուծելու համար: Դուք արագ գլուխ կհանեք, թե ինչն ինչոց է, նպատակին տանող ամենակարճ ուղին կգտնեք: Հաճախ օգ-տակար կլինեն ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները: Շրջապատողները կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով և նույնիսկ կը-փորձեն հետևել դրանց:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձն ական հանդի պումները: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում: Նոր ծանոթությունը կարող է սիրային կամ ընկերական հարաբերություն-ների սկիզբ դնել: Առօրյա գործերը երբեմն չափազանց բարդ կթվան, կուզենաք նոր բանի անցնել: Բայց մինչ այդ պիտի ընթացիկ հարցերը լուծեք. այդպես կկարողանաք խուսափել խառնաշփոթից:Հանգստանալու, հաճելի ժամանակ անցկացնելու հնարավո-րություն օրվա երկրորդ կեսին կհայտնվի: Այդ հատվածում ձեզ կուրախացնեն ռոմանտիկ անակնկալներն ու անսպասելի նվեր-ները:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր դուք շատ բանի հասնելու հնարավորություն կունենաք: Բայց ջանքեր պիտի գործադրեք: Հազիվ թե ինչ-որ բան ինքն իրեն ստացվի, հաճախ համեստ արդյունք ստանալու համար էլ պիտի շատ աշխատեք: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, ո-րոնք պատրաստ կլինեն աջակցել ձեզ: Վատ մի զգացեք նրանց դիմել օգնության ու խորհուրդների խնդրանքով:Օրվա առաջին կեսը բարենպաստ է ուսման համար, իսկ երկրորդը հարմար է հանգստի և ընկերների հետ շփվելու համար: Ոչ մեծ գնումները հաջող կլինեն, նույնիսկ եթե դրանք նախապես չէիք ծրագրել: Իսկ ահա խոշոր գնումների հարցում լավ է չշտապեք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսը հազիվ թե թեթև ու հաճելի լինի: Դուք նույնիսկ ամենահասարակ խնդիրները լուծելու, առօրյա գործերից գը-լուխ հանելու համար պիտի շատ աշխատեք:Այդ հարցում կարող են խանգարել մարդիկ, որոնք նախկինում էլ ձեզ համար խնդիր-ներ են ստեղծել: Չարժե վստահել նրանց, ովքեր նախկինում հուսախաբ են արել ձեզ:Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Հնարավոր են հաճելի հանդիպումներ: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Չի բացառվում՝ ճակատագիրը կրկին ձեզ համար հանդիպում կազմակերպի մի մարդու հետ, որը ձեզ ժամանա-կին շատ թանկ է եղել: Մտածեք՝ արդյոք արժե հարաբերություններին երկրորդ շանս տալ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика