Հարազատ դուստրս մեզ հետ շատ վատ վարվեց․․․Հասկացա, որ կորցրել եմ նրան, երբ զանգահարեց ու ասաց, որ ամուսնացել է, առանց մեզ տեղյակ պահելու

Հարազատ դուստրս մեզ հետ շատ վատ վարվեց․․․Հասկացա, որ կորցրել եմ նրան, երբ զանգահարեց ու ասաց, որ ամուսնացել է,
առանց մեզ տեղյակ պահելու։Մինչև հիմա հիշում եմ, թե երիտասարդ տարիներին ինչպես էի երազում մայրաքաղաքում ապրելու
մասին։ Երազում էի, թե ինչպես եմ խնամելու եղունգներս, մազերս հարդարելու, միշտ անթերի տեսք ունենալու։

Բայց սիրահարվեցի մեր համագյուղացուն ու ամուսնացա։ Այդպես էլ երազա նքներս մնացին անկատար, բայց դրա փոխարեն ունե-
ցա ամուր ու սիրով լի ընտանիք։Աղջիկ ունեցանք,իսկ8 տարի անց՝ տղա։Դուստրս ինձ պես մանկուց երազում էր Երևան տեղափոխ-
վելու մասին։ Երբ ավարտեց դպրոցը, որոշեց ընդունվել պետական համալսարան։

Ես ու ամուսինս ջանք չէինք խնայում, որ վճարենք ուսման վարձը, վարկեր վերց րեցինք, բայց կարողացանք հասնել մեր նպատա-
կին։Երբ Անին գնաց Երևան, այնքան էինք հպարտանում նրանով․․․ Մեր չարչար անքը ոչինչ էր՝ մեր հպարտության դիմաց։ Մենք
վստահ էինք, որ նա ուսում կստանա, լավ մասնագիտություն կունենա, գուցե և հետագայում օգնի եղբորը։

Առաջին կուրսում սովորելու ընթացքում նա ընդա մենը երկու անգամ եկավ գյուղ։ Պատմում էր, որ շատ են դասերը, չի հասցնում,
մենք էլ չէինք նեղանում։ Շարո ւնակում էինք նրան գումար ուղարկել ու սպասել զան գերին։ Խեղճ որդուս շատ բանից ենք զրկել՝
Անիին օգնելու համար։

Բայց նա հասկանում էր, որ քրոջը պետք է ու լուռ համաձա յնվում էր մեզ հետ։ Անին ավարտեց համալսարանը, լավ աշխատանք գը-
տավ։ Մենք անընդհատ սպասում էինք, որ գոնե հյուր կգա, բայց նա միշտ զբաղված էր։ Իսկ մի օր էլ ասաց, որ ընկեր ունի, իրենից
տաս տարով մեծ։

Աղջիկս ոգևորված պատմում էր, որ ընկերը բիզնես ունի, ունևոր է, ու իրար շատ են սիրում։Ամուսինս պահանջում էր, որ ընկերոջ
հետ գա տուն, ծանոթանանք հետը, բայց․․․ 1 շաբաթ առաջ զանգեց մեր հազարտ աղջիկն ու ասաց, որ ամուսնացել է։ Ասում է՝ մեծ
հավաքույթ չենք արել, միայն մտերիմներն էին, կարծեցինք, որ չեք ուզենա գյուղից գալ հասնել մի օրվա համար։

Ես հասկացա, որ մենք կորցրել ենք մեր աղջկան․․․ այն Անին, ում մենք մեծացրել, դաստիրակել, սիրել ու փայփայել ենք, այլևս չկա․․․
Հիմա նա այլ մարդ է, ում ուղեղը լցված է գումարով ու քաղաքի հաճույքներով․․․Մենք դեռ ուշքի չենք եկել․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика