Երիտասարդ աղջիկը խնդրեց քահանային, որ գա ու աղոթի մահվան ճիրաններում գտնվող հոր համար․․․Մի քանի օր անց տեղի ունեցածը նրան շոկի ենթարկեց

Երիտասարդ աղջիկը խնդրեց քահանային, որ գա ու աղոթի մահվան ճիրան ներում գտնվող հոր համար․․․Մի քանի օր անց տեղի
ունեցածը նրան շոկի ենթարկեց։Աղջիկը գնաց եկեղեցի և քահանային խնդ րեց գալ իրենց տուն և աղոթել անկողնուն գամված իր
հոր առողջության համար։ Մտնելսով սենյակ՝ քահանան տղամարդու մահճակալի կողքին աթոռ տեսավ և կարծեց, թե տարեց մար-
դը գիտեր իր գալու մասին։

-Դուք ինձ սպաս ու՞մ էիք,- հարցրեց քահանան։

-Ոչ, իսկ դուք ո՞վ եք, — պատասխանեց հիվանդը։

-Ես քահանա եմ։ Ինձ ձեր աղջիկն է հրավիրել, որ աղոթեմ ձեր առողջության համար։ Երբ ես տեսա դատարկ աթոռը, կարծեցի, թե
գիտեիք իմ այցի մասին և այն ինձ համար եք դրել։

-Հա, աթոռը․․․-ասաց հիվանդը և ցածրացնելով ձանը՝ շարունակեց,-ես ոչ ոքի չեմ ասել այս մասին։

Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես հաճախ եմ գնացել եկեղեցի և այնտեղ ասում էին,որ պետք է աղոթել, լսել քահանաների աղոթքնե-
րը, որ աղոթքը ջերմացնում է մարդու սիրտը։ Սակայն բոլոր աղոթքները մտնում էին իմ մի ականջը, իսկ մյուսից դուրս գալիս։ Հետո
ես դադարեցի աղոթել։ Եվ միայն 2 տարի առաջ իմ լավ ընկերն ասաց, որ աղոթքը՝ Աստծո հետ զրույց է։ Նա ինձ խորհուրդ տվեց նս-
տել մի աթոռին, կողքիս ուրիշ աթոռ դնել և պատկերացնել, որ Հիսուսը նստած է դրա վրա։

Չէ որ Նա ասել է, որ մեզ հետ է հավերժ։ Եվ ընկերս ասաց, որ սկսեմ պատ մել այն ամենը, ինչ ինձ անհանս տացնում է և ուշադիր
լսեմ, ինչպես որ հիմա ձեզ եմ լսում։ Ես փորձեցի, և ինձ շատ դուր եկավ, սկսեցի օրական 2 ժամ այդպես զրուցել։ Բայց դա այնպես
եմ անում, որ աղջիկս չտեսնի, քանի որ կարող է մտածել, թե խելագարվել եմ։Քահանան ուրախացավ հիվանդի համար, խորհուրդ
տվեց չդադարել Աստծո հետ զրույցներ վարելը, հետո աղոթեց նրա համար, օրհնեց և գնաց։ Մի քանի օր անց կրկին եկավ այդ մար-
դու աղջիկը և հայտնեց, որ իր հայրը․․․ մահшցել է։

-Ինչպե՞ս է դա տեղի ունեցել։

-Ցերեկ էր, ժամը 2-ն էր։ Հայրս կանչեց ինձ, համբուրեց, ասաց, որ շատ է սիրում։ Հետո ես գնացի խանութ, բայց երբ վերադարձա,
նրան հայտնաբերեցի անշնչացած վիճակում։

Սակայն մի բան ինձ տարօրինակ թվաց․ վերջին րոպե ներին, ըստ հավանականության, նա հավա քել էր բոլոր ուժերը, կտրվել բար-
ձից, մոտեցել աթոռին, որ դրված էր իր մահճակալի կողքին, և դրա վրա դրել գլուխը։ Ես նրան տեսա հենց այդ դիրքում։ Ի՞նչ եք կար-
ծում, դա ի՞նչ կարող է նշանակել։

-Թող Աստված բոլորիս նման մահ տա, — պատասխանեց քահանան՝ սրբելով արցունքներ,- Աթոռը դատարկ չէր։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика