Ես ուղղակի դադարել եմ օգնել մարդկանց, անգամ սեփական զավակներիս օգնության ձեռք չեմ մեկնի, ու գիտե՞ք ինչու…Ես այլևս
չեմ օգնում մարդկանց, ուղղակի դրանում իմաստ չեմ տեսնում: Հիմա կպատմեմ, թե ինչու եմ նման որոշում կայացրել: Գուցե ինչ-որ
մեկը ինձ չհասկանա, բայց սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:
Ջանքեր ես գործադրում երեխաներիդ համար, նրանց օգնում ֆինանսապես, իսկ ի՞նչ պատասխան ես ստանում:Ոչ մի: Միայն մեղա-
դրանքներ ու դժգոհություններ: Ստացվում է, որ դու վատն ես, անգամ եթե նրանց համար արածդ քո շահերից չի բխել:ՈՒ ես հասկա-
ցա, որ պետք է երեխաներին քիչ օգնել, որ նրանք ինքնուրույն ու կայացած դառնալու շարժառիթ ունենան:

Հաճախ եմ լսում իմ հասակակիցներից, որ նրանց երեխաները բնակարան են պահանջում ծնողներից, մեքենա… Բայց հիմա համոզ-
ված եմ,որ նման օգնությունը միայն կվնասի զավակներին:Ընկերներին օգնելը ևս կասկածելի նախաձեռնություն է:Նրանք խորհուրդ
ու կարծիք են հարցնում, իսկ երբ ասում ես ճշմարտությունը, նեղանում են:
Տարիքի հետ սկսել եմ ավելի իմաստուն վերաբերվել խոր-հուրդներ տալուն:Այս ամենը կարող եմ երկար թվարկել, դրա համար էլ ա-
ռանձնացրել եմ մի քանի կարևոր պատճառ, թե ինչու եմ դադարել օգնել մարդկանց.

- պետք չէ օգնել երեխաներին, որ չարգելակեք նրանց զարգացումը
- ընկերներին խորհուրդներ մի տվեք, որ հետո չնեղանան կամ հետագայում ձեզ չմեղադրեն
- եթե քիչ ծանոթներին հենց այնպես օգնեք՝ մարդասիրական սկզբունքներից ելնելով, շուտով դա որպես պարտականություն
կընկալեն - և կապ չունի, թե քանի անգամ եք օգնել մի մարդու, հենց որ մի անգամ մերժեք, նա միայն դա կհիշի:
