Ես մայրիկիս միակ զավակն էի․ Նա մեծ տարիքում էր ամուսնացել, իսկ բժիշկները արգելել էին նրան հղիանալ, սակայն․․․Նա չէր լսել բժիշկներին

Ես մայրիկիս միակ զավակն էի․ Նա մեծ տարիքում էր ամուսնացել, իսկ բժիշկները արգելել էին նրան հղիանալ, սակայն․․․Նա չէր լսել
բժիշկներին։Մայրս մեծ տարիքում է ամուսնացել։ Չնայած բժիշկների արգելքին՝ մայրս որոշեց երեխա ունենալ։ Նա բժիշկի մոտ գը-
նաց միայն այն ժամանակ, երբ հիղությունն արդեն 6 ամսական էր։

Ես ցանկալի ու երկար սպասված երեխա էի․ տատիկս, պապիկս, հայրս և նույնսկ խորթ քույրս պաշտում էին ինձ, իսկ մորս մասին
խոսք չկա․ նա ապրում էր ինձանով։Մայրս շուտ սկսեց աշխատել, և նախքան աշխատանքի գնալը ինձ պիտի տաներ մանկապար-
տեզ։ Մայրս ինձ տրամվայով տանում էր մանկապարտեզ, հետո վազում կանգառ և ավտոբուսով հասնում գործի։

Սակայն մի քանի ուշացումներից հետո տնօերնը զգուշացրեց մորս, որ կազատի աշխատանքից։Մեր ընտանիքը շատ համեստ պայ-
մաններում էր ապրում, հորս աշխատավարձը չէր բավականացնի, և մայրս ստիպված եղավ գնալ ծայրահեղ քայլի։ Նա ինձ՝ 3 տարե-
կան փոքրիկին, իջեցնում էր տրամվայից՝ հույս փայփայելով, որ ինքնուրույն կհասնեմ տրամվայից մինչ մանկապարտեզի մուտքը։

Մեզ մոտ ամեն ինչ ստացվեց առաջին անգամից, չնայած, որ այդ վայրկյանները մորս կյանքում ամենաերկար ու սարսափելի պա-
հերն էին։ Նա վազվզում էր կիսադատարկ տրամվայի մեջ, որ տեսներ, մտա ես մանկապարտեզ թե ոչ։ Որոշ ժամանակ անց մայրս
նկատեց, որ տրամվայը կանգառից դանդաղ է շարժվում և թափ է հավաքում միայն այն ժամանակ, երբ ես ներս եմ մտնում։

Այդպես շարունակվեց 3 տարի։Մայրս չէր կարողանում, չէր էլ ուզում գտնել այդ տարօրինակ օրինաչափության բացատրությունը։
Կարևորն այն է, որ նրա սիրտը հանգիստ էր ինձ համար։Ամեն ինչ պարզ դարձավ մի քանի տարի անց, երբ ես սկսեցի դպրոց հաճա-
խել։ Ես ու մայրս գնում էինք նրա աշխատավայրը, երբ մեզ մի կին մոտեցավ․

—Որքան ես մեծացել։ Հիշու՞մ ես, ինչպես էինք ես ու մայրս քեզ մանկապարտեզ ճանապարհում։

Պարզվեց, որ վագոնավար կինը նկատել էր, որ մայրս իջեցնում է ինձ և հատուկ էր դանդաղ վարում։ Մինչև հիմա սիրտս ջերմանում
է և աչքերս ակամա լցվում են արցունքներով, երբ հիշում եմ այդ կնոջը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика