Ես դժվար պայմաններում կարողացա հինգ երեխա մեծացնել, իսկ նրանք չկարողացան, կամ միգուցե չցանկացան իրենց հորը կե-
րակրել․․․
Մի օր առավոտյան Հասմիկը փորձում էր արթնացնել ամուսնուն, բայց նա միայն վստահորեն ասում էր, որ իրեն հարկավոր չէ գնալ
աշխատանքի, քանի որ դուրս է եկել և այլևս չի աշխատում այնտեղ:Ամուսիններն ունեին հինգ երեխա: Կինը վստահ էր, որ ամուսի-
նը պիտի աշխատի և աշխատի, օգնի ամբողջ ընտանիքին:

Սակայն նա անտեսում էր ամուսնու խոսակցություններն այն մասին, որ հոգնել է և իրեն հանգիստ է հարկավոր, որ ուժերն արդեն
լքում են իրեն:Կինն այնքան դժգոհ էր այդ իրավիճակից, որ վազելով դուրս եկավ տանից և գնաց հարևանուհուն գանգատվելու: Հա
րևանուհին համամիտ էր տղամարդու հետ՝ ասելով, որ նա այդքան տարի աշխատել է, որպիսի մեծացնի հինգ երեխաներին, և կինը
հիմա պիտի նրան շրջապատի սիրով և հոգատարությամբ, այլ ոչ թե վիճի:
Կիրակի օրը բոլոր երեխաներն իրենց ընտանիքների հետ եկան ծնողների տուն: Շուտով ավագ որդին սկսեց խոսակցությունն այն
մասին, որ իրենք բոլորը դժվար ֆինանսական վիճակում են գտնվում և հույսները դրել էին հոր վրա: Յուրաքանչյուրն իր խոսքն էր
ասում, որ հայրը պիտի աշխատի, իսկ այն ավարտվեց կնոջ խոսքով.
-Դու հենց վաղը դուրս կգաս և աշխատանք կգտնես:
Տղաարդը՝ համբերատար լսելով այդ ամենը, ոտքի կանգնեց և ասաց.

-Ես ձեզ մեծացրել և դաստիրակել եմ, իսկ դուք հինգ հոգով չեք կարողանում մի հոր կերակրել:
Նա դուրս եկավ խոհանոցից: Իսկ հաջորդ օրն իսկապես գնաց աշխատանք փնտրելու և գտավ: Պարզապես առաջին աշխատանքա-
յին օրվանից հետո այլևս չվերադարձավ տուն կնոջը զանգեցին և աս ացին, որ ամուսինը սրտի կաթ ված է ստացել և մահացել տե-
ղում:
Այժմ Հասմիկը միայնակ է ապրում, իսկ երեխաները գրեթե մոռացել են նրա մասին:
