Եթե Ձեր նյարդերը չի հերիքում, երբ կողքից ուտում կամ ծամում են ապա անհապաղ կարդացեք սա…

Արդյո՞ք ձեզ նյարդայնացնում է, երբ ձեր կողքին ինչ-որ մեկը ծամում է, կուլ տալիս, խմում կամ նման այլ ձայներ հանում: Դուք ուզում եք տվյալ մարդուն կոպիտ նկատողություն անե՞լ, կամ դառնում եք շատ ագրեսի՞վ:

Դա ուղեղի աշխատանքի խանգարման հետևանք է, իսկ խանգարումն այդ կոչվում է միսոֆոնիա:Միսոֆոնիան սկսել է լայնորեն ուսումնասիրվել 2000-ական թվականներից, սակայն լրջորեն անհանգստանալու կարիք չկա, այն չի համարվում հոգեկան խանգարման վիճակ: Միսոֆոնիան այն երևույթը չէ, երբ պարզապես որոշ ձայներ ձեզ համար տհաճ են, այլ այն երևույթն է, երբ ձայները ձեզ ուղղակի խելագարության են հասցնում:

Երբ ձեր կողքին որևէ մեկը բարձր ձայնով ինչ-որ բան է ծամում, ձեզ թվում է, թե ձայնն ամենուրեք է:Երբեմն դա կարող է լուրջ միջանձնային խնդիրների հանգեցնել ընկերների, ընտանիքի անդամների և ծանոթների միջև: Արդյո՞ք կա բուժում այս երևույթի համար:Մասնագետներն ասում են, որ կոնկրետ բուժում սրա համար գոյություն չունի:

Բայց սա չի :Որոշ մարդիկ անգամ հիպնոթերապիայի են դիմում միսոֆոնիայից ազատվելու համար: Սակայն լավագույն տարբերակ կարող է լինել օրինակ երաժշտություն միացնելը նման պահերին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика